понедельник, 2 июля 2018 г.

Մրցաշարն անցկացվում է անվճար հիմունքներով




Այսօր մեր հյուրասրահում է ՀՀ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը։

-Պրն.  Հակոբյա՛ն,  ՀՀ-ում շատ կան կարատեի տարբեր տեսակներ՝  իրենց ճյուղերով և մասնաճյուղերով։ Բայց թույլ տվեք նկատել, որ  Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան  թե՛ գովազդային  պաստառներով, թե՛  անցկացրած մրցաշարերով  և թե՛ ցուցաբերած ակտիվությամբ տարբերվում է  կարատեի մյուս ֆեդերացիաներից։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Հայաստանում իսկապես մեծ թվով ֆեդերացիաներ կան գրանցված, մոտ 3000-ից ավել։ Ընդհանուր կարատեի ոճերից գործում է 30-ը, համաշխարհային մասշտաբով կան հինգ ֆեդերացիաներ, որից չորսը ոչ կոնտակտային են և մեկը կոնտակտային։ Հենց այդ մեկն էլ  կիոկուշին կարատեն է։
Նախ ուզում եմ նշել, որ մեր ֆեդերացիան ստեղծվել է 2005թ. և այս 13 տարիների ընթացքում ներգրավել է  թվով շուրջ 3000 սաների։ 2017թ. «Հայաստանի Կիոկուշին կարատեի» ֆեդերացիան սպորտի նախարարության հովանավորության ներքո է գտնվում, մենք միակ կոնտակտային  կարատեի ֆեդերացիան ենք  ՀՀ-ում, որը գտնվում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կազմում։ Իրականում տարբերությունը մյուս ֆեդերացիաների հետ ավելի շատ են։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան հանդիսանում է նաև միջազգային ֆեդերացիայի անդամ, ինչը նաև մեծ հեռանկարներ է ստեղծում մեր մարզիկների համար։ Մարզչական կազմը գտնվում է մարզական պատրաստվածության շատ բարձր մակարդակի վրա, հիմնական մասը սովորել և ավարտել են Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, իսկ  այն մարզիկները, ովքեր չեն ավարտել ֆզկուլտ ինստիտուտը, վերապատրաստվում են և շարունակում իրենց աշխատանքը։ Մարզիչները գտնվում են ֆեդերացիայի մշտական ուշադրության նեքո։ Բոլոր մասնաճյուղերին տրամադրում ենք անվճար մարզագույք… Այնուհետև ուզում եմ նշել մի շատ կարևոր փաստ ևս. անվճար հիմունքներով մեր սաները մասնակցում են միջազգային մրցաշարերի և այս 13 տարիների ընթացքում հասցրել են զբաղեցնել  I, II, III  անվանակարգերում 350-ից ավել պատվավոր տեղեր։ Անցած շաբաթ մեր մարզիկները մասնակցել են Հունգարիայում տեղի ունեցած առաջնությանը և կրկին հաղթանակներով վերադարձել։

-Պարո՛ն Հակոբյան, իսկ կիոկուշին կարատեն  ինչո՞վ է տարբերվում մյուս մարզաձևերից։ Կա՞ մի յուրահատուկ նրբություն, նյուանս,  որով այն առանձնանում է։

-Այո՛, իհարկե։ Բացի վերը նշված առավելություններից շատ կարևոր մի հարց էլ կա։ Ինչպես նշեցի արդեն մեր մարզաձևն ունի բազմաթիվ առավելություններ, բայց կա նաև ամենակարևորը։ Ցանկացած սպորտաձևում մարզիկների անվտանգությունն ու ապահովությունն ամենալուրջ և առաջնային հարց է համարվում, մեր մարզաձևով զբաղվողների համար ունենք հատուկ գույք՝ պաշտպանիչ շերտեր, պաշտպանիչ սաղավարտներ, որոնք հատուկ պատվիրված են Ճապոնիայում՝ մեր մարզիկների համար։Այս մարզագույքի շնորհիվ վնասվածքներ ստանալու հավանականությունը հասցվում է մինիմալի, գրեթե բացառվում է։ Հայաստանի Կիոկուշին Կարատեի ֆեդերացիան միակն է ՀՀ-ում, որ ունի նմանատիպ գույք։ Փորձում ենք ամեն գնով որակ ապահովել։

-Իսկ ձեր մարզիչներն ի՞նչ պարբերականությամբ են վերապատրաստվում։

-Մեր սաները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում,տեխնիկական մակարդակն է բարձրացվում, մարզիչների վերապատրաստման մասով ենք լուրջ աշխատանքներ տանում և ամիսը մեկ անգամ անցկացնում ենք սեմինարներ։ Սեմինարները վարում են պրոֆեսիոնալ մարզիչները, ովքեր իրենց հերթին այդ ինֆորմացիան ստանում են միջազգային մակարդակներում, նաև դրսից ենք մասնագետների հրավիրում։ Եվ հենց այս ամենի շնորհիվ է, որ այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Ապրիլ ամսին Եվրոպայի առաջնությունն անցկացվեց հենց Երևանում, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, մասնակցեցին 27 պետություն, դա նախադեպը չունեցող երևույթ էր։ Օնլայն հեռարձակման շնորհիվ 100 ից ավել երկրներում դիտեցին մրցաշարը, իսկ Հայաստանի մարզիկները տարբեր անվանակարգերում նվաճեցին մրցանակային տեղեր։

-Այսօր  Հրազդան քաղաքի սպորտդպրոցը մարդաշատ է, կպատմե՞ք  մրցաշարի մասին։

-Կոտայքի մարզի առաջնությունն ենք անցկացնում այսօր, ամբողջ մարզում ունենք մոտ 500 սան, բայց այս պահին մասնակցում են նրանցից 300 ը։  Մրցաշարն անցկացվում է անվճար հիմունքներով, ինչն էլ ապահովում է սաների այսպիսի ակտիվ  մասնակցությունը։ Սա  նաև փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն է մարզիկների համար, որպեսզի կարողանան հետագայում մասնակցություն ունենալ հանրապետական առաջնությունում և ստանալ հնարավորություն անվճար մեկնել արտասահման։

-Իսկ ըստ Ձեր դիտարկումների, ո՞րն մարզն է ավելի ակտիվ, ո՞ր համայնքներից են մրցանակակիրներն ավելի շատ։

-Ուզում եմ փաստել, որ բոլոր մարզերն էլ ակտիվ են, իսկ երբ նկատում ենք պասիվություն՝ սկսում ենք ավելի շատ ուշադրություն դարձնել այդ մարզի սաներին։

-Եվ վերջին հարցը, պարո՛ն Հակոբյան։ Ի՞նչ ծրագրեր նախաձեռնություններ ունեք կապված Կոտայքի մարզի հետ, մասնավորապես՝ Հրազդան քաղաքի։

-Նպատակ ունենք Կոտայքի մարզում ավելի հաճախ անցկացնենք առաջնություններ, այն կդառնա ավանդույթ և կանցկացվի ամեն տարի։ Պլանավորում ենք նաև մեծ թվով սաներ ներգրավել մասնաճյուղում, բարձրացնել նրանց պատրաստվածության մակարդակը։ Առաջիկայում Ծաղկաձորում անցկացնելու ենք ամառային ուսումնամարզական հավաք, որի մասին կտեղեկանաք հաջորդիվ։

-Շնորհակալություն։   

Հարցազրույցը վարեց Մարի Եգորը

четверг, 28 июня 2018 г.

«Կյանքի անիվն այս անգամ գլորվեց Նուբարաշենի գրադարան»



Ստեղծագործող Սիլվա և Սիրանուշ Մանուկյաններ քույրերին գրկաբաց ընդունեցին Նուբարաշենի գրադարանի ընթերցողները, ովքեր մեծ հետաքրքրությամբ զրույցի էին բռնվել հյուրերի հետ: Անվերջ հնչող ստեղծագործությունների, երգերի և հետաքրքիր հարց ու պատասխանի միջոցով բացահայտեցին գրող քույրերին:

Բանաստեղծուհի Սիլվա Մանուկյանը, ներկաների հետ կիսվեց իր անցյալի վառ հուշերով: Նույնիսկ պատմեց, թե ինչպե՞ս է առաջին անգամ ստեղծագործել: Ոգևորվելով երեխաների ելույթներից, ստեղծագործողն ինքը ևս ներկայացրեց իր ստեղծագործություններից և ասմունքեց հյուրընկալող ընթերցողների համար: Հանդիպման ողջ ընթացքում գրողը երեխաներին հորդորում էր՝  երբե՛ք չլքեն հայրենիքը: 

Մնան և զարգացնեն հայոց հողն ու ջուրը: Հատկանշական է նաև այն փաստը, որ գրողի աչքերում երևացին արցունքի կաթիլներ, որոնք էլ  համեստորեն թաքցնում էր  Սիլվա Մանուկյանը:
Ներկաների խնդրանքով իր ստեղծագործությունները մեծ ոգևորությամբ ներկայացրեց նաև Սիրանուշ Մանուկյանը: Խնամքով պայուսակից հանելով նոթատետրը, կարդաց իր ամենասիրելի բանաստեղծությունը:
Այնուհետև ընթերցողները գրողից պահանջեցին երկրորդ, երրորդ ստեղծագործությունները, որոնք տիկին Սիրանուշը անտրտունջ կարդում էր և ամեն գրված բառը արտաբերելիս, հիշում էր ստեղծագործության նախապատմությունը և պատմում ունկնդիրներին:

Տիկին Փառանձեմը՝ Նուբարաշենի գրադարանի տնօրենը, սիրով համաձայնել և ընդունել էր մեր հրավերը, կազմակերպելով փոքրիկ, բայց բովանդակալից հանդիպում:

Եվս մեկ անգամ ապացուցելով  ներկա հյուրերին, որ կարևոր չէ դահլիճի մեծությունը և անհամար հյուրերի շարքը, ինչպես հաճախ կազմակերպում են նմանօրինակ  հանդիպումները: Կարևորն այն է, որ ընթերցողը հանդիպի գրողին, խոսի նրա  հետ, կիսվի կարծիքներով և տվյալ օրվանից իր հետ տանի մի փոքր պատառիկ:  

Դե իսկ մենք, կողքից լուռ հետևում էինք Մանուկյան քույրերի  ոգևորված հայացքներին: Համոզված ենք, որ նրանք էլ իրենց հետ տարան անսահման հուշեր և երիտասարդ ու խանդավառ ժպիտներ:
Իսկ վերջում հայտնենք շնորհակալություն Նուբարաշենի գրադարանի տնօրենին և աշխատակցին հաճելի հանդիպման համար: Իսկ  ռեպորտաժը կցանկանայինք  ամփոփել տիկին Սիլվայի խոսքերով.





Ամառ ու աշուն ինչպե
՞ս են գալիս,
Ինչպե
՞ս են գնում,  մարդ չի նկատում,
Ինձ համար այստեղ
Ամառն էլ անգամ ձմեռ է թվում
:

Սիլվա Մանուկյանի մասին կարող եք տեսնել նաև




Նյութը պատրաստեց Արամ Խաչատրյանը /ԱՐԽԱ/

воскресенье, 17 июня 2018 г.

«Կյանքի անիվը»

Եթե ընթերցանությունը վսեմացնում է ձեր  ոգին,եթե այն ներշնչել է ձեզ ազնիվ ու խիզախ  զգացմունքներ, նշանակում է գիրքը լավն է ու ստեղծված է վարպետի ձեռքով:  Լաբրյուեր









Օրեր առաջ Հայաստանի սրտի տակ բաբախեց ևս մեկ սիրտ: Արևոտ ու գրկաբաց երկիր էր ժամանել բանաստեղծ, գրող Սիլվա Մնացականի Մանուկյանը, ում  երկիր վերադառնալու առիթն էր  հայրենիքի կարոտըսերըհավատըևոր ամենից գլխավորը՝  հենց հայկական հողի վրա պետք է լիներ տիկնոջ «Կյանքի անիվը» գրքի շնորհանդեսը:
Հունիսի 16, ժամը՝ 18:00, Երևանի «Մոնտե Քրիստո» ժամանցային վայրում տեղի ունեցավ «Կյանքի անիվը» գրքի շնորհանդեսըԹվով քիչբայց հարազատ ու մտերմիկ միջավայրում անցկացվեց հավաքույթըՈղջ միջոցառման ընթացքում սիրված ու ճանաչված երգիչները իրենց գեղեցիկ ու հայրենասիրական երգերով ողջունեցին ներկաներին  և  Սիլվա մորաքրոջը կին, ում այսպես էին անվանում բոլորը): Ռուբեն Սասունցին, Աղասի Իսպիրյանը և անզուգական երգչուհի Գոհար Հովհաննիսյանն իրենց ողջ էներգիան և ձայնը չխնայեցին, որ այդ օրը հանդիպման եկած մարդկանցից ամեն ոք լիարժեք բավարարված զգա իրեն, և համոզմունքս հայտնելով կարող եմ փաստել, որ յուրաքանչյուրն  իրենց հուշերում տարան  այդ օրվանից հաճելի ընկերություն, ծանոթություն և անմոռանալի ակնթարթներ:
Ծնողսերկարոտ առ հայրենիք, տարաբնույթ և տարատեսակ բանաստեղծություններ, գեղեցիկ պատկերների նկարագրություն, ինչպես նաև ընկերներին և բարեկամներին ձոնված ստեղծագործությունների մասին կարող է ծանոթանալ մեզանից ամեն մեկը, ով կկարդա Սիլվա Մանուկյանի «Կյանքի անիվը» ժողովածուն:
Մշո փառահեղ գերդաստանից ծնված աղջնակը պատկերացում անգամ չէր կարող ունենալ, որ օրերից մի օր նա կդասվի այն գրողների շարքին, ում գրիչը պարզ է, հասկանալի և ունի խորը ենթատեքստ:




-Շնորհավորում եմ տիկին Սիլվային: Գեղեցիկ աշխատանք է տարվում իր կողմից: Համոզված եմ, որ նման օրինակ մարդը, իր տաղանդով հանդերձ ժամանելու է Հայաստան և այստեղ ընդմիշտ բնակություն հաստատի՝ շուրջբոլորը սփռելով սեր ու ներդաշնակություն,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհի Նառա Դիլանյանը:




- Նա իմ երկրորդ մայրն է, իմ սրբությունը, իմ տխուր և ուրախ օրերիս ընկերը: Ցանկությունս է, որ Սիլվա մորաքույրս որտեղ էլ լինի, ապրի առողջ: Նրա աչքերի մեջ մենք մի՛շտ պետք է տեսնենք այն նույն սերն ու խանդավառ ժպիտը, որն այսօր ողջ օրվա ընթացքում զարդարում էր մորաքրոջս դիմագծերը: - Անթաքույց հուզմունքով նշեց երգչուհի Գոհար Հովհաննիսյանը:








Պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանն էլ մեզ հետ զրույցում ասաց.
-Իմ ավագ ընկերոջ մասին խոսելը պատիվ է: Նրա ճերմակ մազերի մեջ ես տեսնում եմ ապրած մի ողջ կյանք, որտեղ կա և՛ սեր, և՛ ջերմություն, և՛ ապրված տառապանք: Շնորհավորում եմ «Կյանքի անիվը» գրքի ծննդյան կապակցությամբ: Համոզված եմ, որ ընթերցողն ամեն անգամ կարդալուց նորովի է բացահայտելու տիկին Սիլվային: Ի շնորհիվ Աստծո, ես ձեռք բերեցի լավ ընկեր ու տաղանդավոր մարդ: Ընկեր, ում հարազատները՝ քույրը, թոռը, աղջիկը և բոլոր հարազատները այդքան նվիրված են իրեն:





Մենք նաև զրույց ունեցանք սիրված երգիչներ Ռուբեն Սասունցու, Աղասի Իսպիրյանի, ինչպես նաև գրող, հրապարակախոս, սցենարիստ Արթուր Հայրապետյանի հետ, սակայն այսօր մենք կբավարարվենք այսքանով, իսկ օրեր անց, սիրելի՛ ընթերցող, քեզ կներկայացնենք այդ գեղեցիկ շնորհանդեսը, որտեղ ներգրավված կլինեն նաև այդ հարցազրույցները:
Դե,իսկ ԱՐԽԱ բլոգը սիրով շնորհավորում է Սիլվա Մանուկյանին նորաստեղծ գրքի կապակցությամբ և անհամբեր սպասում նրա Հայաստանյան հաջորդ այցիննոր գրքի հետ մեկտեղԻսկ վերջում կցանկանայինք մեր լուսաբանումն ավարտել մի ստեղծագործությամբորով գրողն իր կարոտն է հայտնումԱռանց մեկնաբանությունների.

Կարոտել եմ մեր հին տանը,
Որի պատերն արդեն վաղուց խունացել են:
Կարոտել եմ տան դիմացով
Աշխույժ հոսող մեր Գետառը,
Որ գարնան հետ վարարում էր
Ինչ աղբ ասես, որ չէր բերում ջրերի հետ:

Կարոտել եմ նույնիսկ մեր չաչանակ հարևանին,
Որին տեսնում ու թեքում էի գլուխս:
Կարոտել եմ ծիրանենուն հարևանի,
Որն այդպես էլ չհասցեցինք հասած ուտել:
Կարոտել եմ իմ թթենուն,
Չեմ մոռանում նուրբ բուրմունքը փշատենու:
Կարոտել եմ չափից ավել
Ինձ հարազատ մարդկանց շիրմին,
Որոնց թողել եմ ես անտեր
Ու ապրում եմ օտար երկրում՝
Կարոտներիս կարոտներին կարոտելով…
Ես ինքս ինձ կարոտում եմ:


Սիլվա Մնացականի Մանուկյան


Լուսանկարները կարող եք տեսնել անցնելով հղմամբ.





Ֆոտոլուսաբանումը Հայկ Ալեքսանյանի







суббота, 16 июня 2018 г.

Փոքրիկները փայլուն հաղթանակով են վերադարձել միջագային փառատոնից



Հունիսի 15-ին Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցավ «Սուպեր սթար» միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ մասնակցում էին շուրջ 4 երկիր` 70 համարով: Հայաստանը ներկայացնում էին մի շարք պարի համույթներ, վոկալ խմբեր, անհատ կատարողներ: Միջազգային ժյուրիի խմբում էին Ռուդիկ Ղուկասյանը (Հայաստան), Նատալի Ստուարտը (Կիպրոս), Զուրաբ Բիլանիշվիլին (Վրաստան), Նինո Մամպորիան (Վրաստան):
Անհատական վոկալ բաժնում՝ մինչև 6 տարեկանների մեջ, Դավիթ Դավթյանը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը: Մինչև 9-ը տարեկանների մեջ առաջին տեղում էր Էնջի Բեջանյանը, ով ևս ներկայացնում էր Հայաստանը: 11 տարեկանների մեջ Տիգրան Գասպարյանը գրավեց երկրորդ հորիզոնականը:
Մեր մասնակիցներից էր նաև Լիլիթ Մարտիրոսյանը, ով որպես մենապարուհի փայլեց և հաղթական առաջին հորիզոնականը բերեց Հայաստան: Մրցույթ-փառատոնին մասնակցում էին նաև Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցի սաները, « MAV» ստուդիոյի սաները, ինչպես նաև «Քասախ» մշակույթի դպրոցի սաները' իրենց վոկալիստ Մերի Վիրաբյանի գլխավորությամբ: « Պրոֆ Արտ», «Հայասի», «Մարտվե» պարային համույթները իրենց ելույթներով տարբեր տարիքային խմբերում Հայաստան են բերել Գրանպրին:

Հայաստանը այս անգամ ևս ցույց տվեց, որ հաղթանակների ժամանակ բոլոր մասնակիցները միայն ու միայն լինելու են առաջին հորիզոնականներում:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զրուցեցինք «Գյուրջինյան» ընկերության տնօրեն, պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանի հետ, ով տվյալ փառատոնի ժամանակ հանդիսանում էր Դավիթ Դավթյանի, Էնջի Բեջանյանի և Լիլիթ Մարտիրոսյանի պրոդյուսերը: Ձեզ ենք ներկայացնում հատված մեր հարցազրույցից.
Լրագրող- Արփինե շնորհավորում ենք Ձեզ եռակի հաղթանակի համար, և կխնդրեինք կիսվեք Ձեր տպավորություններով:

Արփինե- Տպավորություններս ինչ խոսք բարձր են: Այս պահին ուրախությունս ավելին է, քանզի այն երեխաները, որոնք ինչ որ տեղ Հայաստանը ներկայացնելուց բացի, ներկայացնում էին նաև իմ անունը, արեցին այնպես, որ գլուխս բարձր քայլեմ: Այդ երեք օրերի ընթացքում իմ դեմքից ժպիտը երբեք չպակասեց: Ինչ որ տեղ նաև մտածում էի, որ արժե մեծամտանալ: ( հումորի տալով ժպտում է)
Լրագրող- Ի՞նչ ժանրում էին հանդես գալիս Ձեր սաները:
Արփինե- Վոկալով հանդես եկող փոքրիկներս՝ Դավիթ Դավթյանն ու Էնջի Բեջանյանը, հանդես եկան էստրադայի ժանրում: Իսկ «Light kingdom» պարային ստուդիայի սան Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացավ լատինոամերիկյան պարով: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել «Light kingdom» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մարիամ Գալստյանին և «Սոլո» վոկալ ստուդիայի ղեկավար Տաթև Քոլոզյանին մասնագիտորեն սաներիս հմտացնելու համար:
Լրագրող- Ո՞ր մասնակիցներն էին աչքի ընկնող, և ո՞ր երկրները:


Արփինե- Ասեմ, որ վրացական պարերի հանդեպ թուլություն ունեմ, և ուղղակի վայելում էի նրանց ազգային պարերը: Իսկ երգի առումով կհավելեմ, մեր Հայաստանի մասնակիցներն իրոք գերազանց ներկայացան: Ուստի ուզում եմ հատուկ նշել վոկալիստ Մերի Վիրաբյանի սաներին` ովքեր ուղղակի հրաշք էին: Իր խմբում կային և առաջին տեղ գրավված, և երկրորդ, և իհարկե գրան պրի մրցանակի արժանացած մասնակիցը՝ երգի գծով, ևս նրա աշակերտներից էր: Մեր պարի խմբերն էլ հավուր պատշաճի ներկաացան: Գրան պրին ևս պարի գծով Հայաստանինն էր:
Լրագրող- Վերջի համար ի՞նչ կհավելեք:
Արփինե- Եվ վերջի համար հավելեմ միայն, որ իրոք հպարտ եմ, որ հայ եմ: Այո մենք այս տարի ոչ միայն հաղթեցինք ազգովի, այլև շարունակում ենք հաղթանակել...

Շնորհակալություն մաղթենք Ա. Գյուրջինյանին և ցանկանանք բազում հաղթանակներ իր և մեր երկրի համար:












среда, 6 июня 2018 г.

«Բնության գույները»







Արվեստը սարսափելի հիվանդություն է, բայց ապրել առանց դրա,  դեռևս անհնար է:

Սալվադոր Դալի






Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: 


Հենց այս առիթով էլ՝  2018 թվականի հունիսի 5-ի օրն ավելի հիշարժան դարձնելու համար, Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպվել էր միջոցառում:  «Բնության գույները» - խորագիրը կրող հանդիպման  ընթացքում ցուցադրվում էր ՀՀ ժող. Վարպետ, նկարչուհի Անահիտ Խաչատրյանի լուսանկարները և Հայկական մանրանկարչության կենտրոն հիմնադրամի աշխատանքները:






Միջոցառումն  իր ներկայությամբ պատվել էր   Տեր Շահե քահանա Հայրապետյանը, ով ողջունեց բոլոր ներկաներին և կատարեց օրհնության կարգ:






Հարգելի պատճառներով հանդիպումից բացակայած ԵՊՄՀ կուլտուրայի բաժնի «բեմական խոսք» առարկայի դոցենտ Գրիզելդա Ամիրյանն  իր ուղերձն էր հղել Անահիտ Խաչատրյանին, որում մասնավորապես նշվում էր.







«Անահիտ Խաչատրյանը երևույթ է, որի մասին դեռ շատ կխոսվի: Ծանոթանալով նրա բնության լուսանկարների շարքին՝ չես կարող չգնահատել նրա՝ բնությունից օժտված տաղանդը, գեղեցիկը նկարելու և գնահատելու կարողությունը …» 


շարունակությանը կարող եք ծանոթանալ սեղմելով հղումը 



Հաջորդ գեղեցիկ օրիգինալ ուղերձը մակագրված էր «Գալյա Նովենցի» գրքի վրա, որն էլ նվիրվեց նկարչուհուն.

«Մեր շատ սիրելի՛, մեր հարազա՜տ Անահիտ,
Դու՛, բնության հրա՜շք մարդ ես, շրջապատում չքնա՜ղ զարդ ես,
Նկարներով քո աննման, գործ ես թողնում դու անսահման...
Հարգանքներով՝
 «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիրներ  
Իլիչ և Ժորժետա Բեգլարյաններ »:



Իրենց խոսքով հանդես եկան նաև 96 ամյա պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը, երաժշտական կատարումներով ողջունեցին ներկաներին  ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանը, «Սոլո» վոկալ ստուդիայի սաները, եղան պարային կատարումներ և Աշուղ Լեյլայի կողմից հնչեց երգ, որը նվիրված էր ճանաչված լուսանկարիչ Անահիտ Խաչատրյանին:

































Մենք նաև զրուցեցինք Անահիտ Խաչատրյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ արվեստի ցանկացած ոլորտ  սիրելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է: Արվեստը դա մի տաճար է, որտեղ կեղտոտ ոտքերով մտնել չի թույլատրվում, այն սիրում է ձյունաճերմակ մաքրություն: 


Իսկ վերջում խոսքն ավարտեց Սոֆի Լորենի խոսքերով. «Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն»:






Նյութը պատրաստեց՝ Արամ Խաչատրյանը /ԱՐԽԱ/

Ֆոտոլուսաբանումը՝ Աշոտ Հակոբյանի