четверг, 14 апреля 2016 г.

Անցյալը ներկայի աչքերով



« Անցյալը ներկայի աչքերով » _ այսպես էր կոչվում 2017թվականի ապրիլի 13- ին Մալաթիա – Սեբաստիայի թաղապետարանում տեղի ունեցած գրական _ երաժշտական ցերեկույթը, որը նվիրվում էր Արամ Խաչատրյանի՝ ԱՐԽԱՅԻ բեմական գործունեության 5 եւ ծննդյան 22 ամյակներին։ Միջոցառման ընթացքում եղան ժողովրդաաշուղական և ազգագրական երգեր, պարեր, դասական երաժշտություն դաշնակահարուհիների մատուցմամբ, հայկական մեղեդիներ դուդուկի և զուռնայի մատուցմամբ։






Համերգի ընթացքում բեմից հնչում էին երկու տարբեր ժամանակների գրողների՝ Պարույր Սեւակի՝ ով միջացառման մեջ մարմնավորում էր անցյալը, եւ ներկան 
խորհրդանշող, մեր ժամանակների բանաստեղծ Արմեն Երիմյանի 
ստեղծագործությունները։ Հոբելյանական ծրագրին ներկա էր նաև Մայր Աթոռի 
միաբան, Շողակաթ եկեղեցու ծառայող Հայր Մամբրե աբեղա Տաշչյանը, ով 
Տերունական աղոթքով ազդարարեց ցերեկույթի սկիզբը: Միջոցառումն 
ամբողջությամբ անցկացրեց անձամբ կազմակերպիչը՝ Աննա Վարդանովնան, ով նաեւ հանդես եկավ գեղեցիկ ասմունքներով։ 
Ողջույնի խոսքով հանդես եկավ  Հայ Գրողների Միության նախագահ Աբգար Ափինյանյանը, ով իր խոսքում փաստեց, որ նման երիտասարդ շնորհալիները ավելի են բարձրացնում արվեստի որակն ու գեղեցիկ գույն են հաղորդում գրողների ստեղծագործություննրին:

Իր ասմունքով  հանդիսատեսին ողջունեց նաեւ հոբելյարը՝ ԱՐԽԱՆ։ Ներկաներին առաջին անգամ իր խոսքով ներկայացավ անձամբ ինքը՝ բանաստեղծ Արմեն Երիմյանը, ով իր խոսքում  նշեց, որ միջոցառումները այսքանով չեն սահմանափակվի։

 

 Հոբելյարի հետ զրույցում տեղեկացանք, որ ապրիլի 19- ին տեղի կունենա Արփինե Գյուրջինյանին 
նվիրված հոբելյանական միջոցառումը , եւ հավելեց, որ մանրամասների մասին կարող ենք իմանալ  իր պաշտոնական կայք էջից։ Ինչպես նաև իր խորին 
շնորհակալությունը հայտնեց բոլոր մասնակիցներին՝ Սամ Մելիքյանին, Արփինե 
Առաքելյանին (ովքեր հանդիսանում են աշուղ Հրանտ Մուրադյանի սաները), Մելքոն 
Գրիգորյանին, Սոֆյա Մարտիրոսյանին, Մերի Փանոսյանին, Աշխեն Միրզոյանին, 
Լիլիթ Մարտիրոսյանին, Տաթև Մկրտչյանին, Գևուշ Առաքելյանին , « Անի Արտ » 
պարային համույթին (գեղարվեստական ղեկավար Անի Ղարիբյան ), ֆոտոնկարիչ՝ 
Աշոտ Իսրայելյանին և բոլոր աջակիցներին: Շնորհակալություն հայտնեց համերգի սցենարիստ Մարի Եգորից:





ԱՐԽԱՆ չկարողացավ իր խորին երախտագիտությունը չհայտնել Աննա 
Վարդանովնային, ով բարձր մակարդակով անցկացրեց ծրագիրը, ինչպես նաև, գրող
 բանաստեղծ Աիդա Ավդալյանին, և Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի 
ղեկավար Արտակ Ալեքսանյանին, ում հովանավորությամբ անցկացվեց միջոցառումը: Իսկ մենք սիրով սպասում ենք պոեզիայի երեկոների, ինչի մասին չցանկացավ հոբելյարը  բացել փակագծերը:




Նյութի հեղինակ՝ Սյուզաննա Առաքելյան
 Ֆոտոլրագրող՝ Աշոտ Իսրայելյան