воскресенье, 19 марта 2017 г.

Դուք կորցնում եք կյանք մի․․․ (տեսանյութ)


Խենթ երկրպագուներ, գերֆանտաստիկ մթնոլորտ աշխարհի տարբեր հատվածներում, ուրախության կամ հիասթափության այնպիսի զգացումներ, որոնք խելքահան կանեն ցանկացածին։ Որոշ ժամանակ առօրյա հոգսերի իսպառ բացակայություն ու միայն խելակորույս աղաղակներ։ Մի՞թե սրա համար չենք ապրում կամ մի՞թե ներելի է, որ մարդը ապրի մի ամբողջ կյանք ու երբևէ չզգա ֆուտբոլի յուրահատկությունը։ Չնկատի, թե ինչպես է այդ սպորտաձևն ազդում կյանքի, ապրելու ու հավատալու, ներելու ու սիրելու, հրաշքների առկայության և աշխարհին այլ՝ ավելի վառ, լուսավոր ակնոցով նայելու վրա։ Ուստի կոչ եմ անում նրանց, ովքեր դեռ չեն ճաշակել ֆուտբոլի համը․ ԴՈՒՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՔ ԿՅԱՆՔԻ ՄԻ ՇՐՋԱՆ, ՈՐԸ ԿՓՈԽԻ ՁԵՐ ՀՈԳՍԱՌԱՏ ՈՒ ԱՆՀԵՏԱՔՐՔՐՔԻՐ ԱՇԽԱՐՀԸ ԳՈՆԵ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ։ Ֆուտբոլի մեջ մի նկատեք միայն գնդակը, խաղացողներին ու երկրպագուներին։ Ներթափանցեք այդ սպորտաձևի մեջ այնպես, ինչպես կխորանայիք Պիկասոյի, վան Գոգի, կամ դա Վինչիի նկարներում ու կհասկանաք, որ ֆուտբոլը ավելին է, քան պարզապես սպորտը։
Ջիվան Օհանյան

Կադրերում ներկայացված է Բարսելոնայի անհավանական թվացող քամբեքի պահին երկրպագուների ուրախությունը։




նյութի հեղինակ՝ Ջիվան Օհանյան