суббота, 1 апреля 2017 г.

Կյանքի 50 ակնթարթները մեկ ժպիտում

Երբ արվեստը հավատարիմ է իրականությանը, երբ նա ուժը քաղում է շրջապատող միջավայրից, արվեստագետը սեփական կամ հասարակական պահանջմունքի թելադրանքով կստեղծի իսկական գլուխգործոցներ:    
Կարլ Լիբկնեխտ


Մարտի 31-ին ժամը 19:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի հոբելյանակ երեկոն, նվիրված բեմական գործունեության 30  եւ ծննդյան 50 ամյակին: Երեկոն վարում էին՝ Ծովինար Մարտիրոսյանը, Նարեկ Հայկազյանը, Արաքսյա Մելիքյանը և Անդրանիկ Զաքարյանը: Ողջ միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով և հաճելի անակնկալներով հոբելյարներին ողջունեցին  ընկերները, կոլեգանրն ու հարազատները: Երեկոն իրենց ներկայությամբ պատվել էին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, Արմեն Մարությանը, Ալլա Վարդանյանը, Արմեն Էլբակյանը և այլոք: Կատարումներով հանդես եկան՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Զարուհի Բաբայանը, Նունե Եսայանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը և շատուշատ մտերիմ մարդիկ:  Երեկոյի ավարտին երկու սերունդների միջև կամուրջ հանդիսացող Տիգրան և Նելլի հոբելյանական զույգը կատարեցին գեղեցիկ դուետ: 

Arxablog.blogspot.am կայքը միանում է բոլոր հնչած շնորհավորանքներին և ցանկանում արևշատություն, նորանոր բեմելներ  և հանդիսատեսի բուռն ծափեր:







 



 

  




























































































































Комментариев нет:

Отправить комментарий