воскресенье, 2 апреля 2017 г.

Մոուրինյոն ընդդեմ բոլորի



Անգլիական Մանչեսթեր Յունայթեդը սեփական հարկի տակ, 30-րդ տուրի շրջանակներում ընդունեց Վեսթ Բրոմվիչին և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Խաղից հետո մանկունյացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասաց, որ թիմերը Օլդ Թրաֆորդ են գալիս պաշտպանվելու համար։ Ժոզեն երևի մոռացել է, որ հենց իր դավանած խաղի փիլիսոփայությունն է պաշտպանական, ոչ դիտարժան ու միայն արդյունքի վրա հիմնված ֆուտբոլը։ Եթե առաջ պորտուգալացուն հաջողվում էր նման խաղաոճով հաղթանակներ կորզել, ապա հիմա ֆուտբոլում շատ բան է փոխվել։ Հենց Մոուրինյոի իներտ խաղաոճն է մրցակիցներին հնարավորություն տալիս միավորներ վաստակել։ Դա են վկայում նրա թիմերի անհաջող ելույթները վերջին տարիներին։ Եթե առաջ պորտուգալացու գլխավորած թիմերը ֆուտբոլասերներին ձանձրալի, բայց արդյունավետ էին թվում, ապա հիմա թվում են ձանձրալի ու անարդյունավետ։ Անգամ երբ Յունայթեդը գործում է առաջին համարով, միևնույն Է իներտությունն ու երբեմն նաև անիմաստ կոմբինացիաներն ընդգծում են մարզչի ներկայիս տակտիկական որակները։ Եթե Մոուրինյուն ցանկանում է արդյունքներ գրանցել, ապա պետք է զբաղվի ոչ թե մրցակիցների վրա ցեխ շպրտելով, այլ սեփական մտածելակերպն ու տակտիկական գործողությունները նորացնելով։ Յուրաքանչյուր մարզիչ պետք է ֆուտբոլի հետ փոխվի, այսինքն շարժվի ժամանակին համընթաց, հակառակ դեպքում վերջինս կկորցնի իր փառքն ու կդառնա պատմություն ցակնացած տարիքում։


Նյութի հեղինակ՝ Ջիվան Օհանյան