воскресенье, 13 августа 2017 г.

Սուրբ Աստվածածնիվերաթփոխման տոնը Հրազդանի Սուրբ Աստվածածնի եկեղեցում



Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս.Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:



«Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսիխաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում էԵրուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչիխնամատարության ներքո: 
Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրիցերկինք վերափոխման ավետիսը: Սուրբ Աստվածածիննայս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլորքրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրենթաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս.Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածայինՊատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին ՈրդուՄարմնին ու Արյանը: 
Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրաընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղկատարում Պատարագի սուրբ խորհուրդը:
Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամորպատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալներըխնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի,օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհինբարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝խաչակնքելով և իր դեմքին դնելով:
Երբ Ս.Կույսը ննջում է, մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլնրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկիպես: Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է,պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակներիքաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա:Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս.Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու,վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման ևթաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում էկատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամորտեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուսառաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույցտալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք ենանում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում ենգերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամորպատանքները:
Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս.Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս.Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ ԿույսԱստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»:Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև »:

Մեջբերումը qahana.am կայքից:

Այս տարի տոնը նշվում էր օգոստոսի 13-ին: Հրազդան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին լեփլեցուն էր հավատացյալներով: Քաղաքի հոգևոր հովիվ Տեր Համազասպ քահանա Գրիգորյանըմատուցեց Սուրբ և Անմահ պատարագ, իսկ վերջում կատարվեց խաղողի օրհնության կարգ:Ներկաները մեծ ոգևորությամբ և ուշի ուշով լսում էին Աստվածամոր տոնի վերափոխմանպատմությունը:





 Նյութը պատրաստեց Մարի Եգորը