суббота, 30 сентября 2017 г.

Հարցազրույց «Պրեմիերա 3» նախագծի մասնակից աշուղ Հրանտ Մուրադյանի հետ

Արվեստագետը պատկանում է իր ժամանակաշրջանին. Ապրում է նրա բարքերով ու սովորություններով, բաժանում նրա հայացքներն ու պատկերացումները:         
 ՀԵԳԵԼ


1. Կպատմե՞ք, թե որ տարիքից սկսեցիք հետաքրքրվել երաժշտությամբ և ի՞ նչը արվեստի այդ ճյուղն ընտրելու պատճառ հանդիսացավ:

Լրջորեն սկսել եմ զբաղվել 20 տարեկանից հետո: Ի ուրախություն ինձ, ոչ ոք և ոչինչ չի ստիպել այս ասպարեզն ընտրելու հարցում: Կարծում եմ՝ դրան նպաստել է իմ նախնիներից, ազգականներից ժառանգած ունակությունները, նաև այն հանգամանքը, որ ընտանիքում միշտ հնչել է հայկական ժողովրդական երգն ու երաժշտությունը, ինչն էլ մինչ օրս շարունակվում է: 

2. Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել«Պրեմիերա» նախագծին:

Ինձ շրջապատող անձանց խորհուրդներին ականջալուր եղա և, որոշեցի մասնակցել: 

3. Ի՞նչ տվեց նախագիծը Ձեզ:

Ինչպես շատերին՝ այդ թվում նաև ինձ, նախագիծը հնարավորություն տվեց երգերս ունկնդրի, հանդիսատեսի դատին ներկայացնելու:

4. Պատրաստվու՞մ եք մասնակցել «Պրեմիերա» նախագծին: 

Շատ հնարավոր է, հստակ դեռ ոչինչ ասել չեմ կարող: 

5. «Ոճը գաղափարների ծնունդ է, ոչ թե բառերի»:  Այսպես է ասել ֆրանսիացի գրող Բալզակը: Ոճային փոփոխություններ արդյո՞ք սպասվում են:

Գեղեցիկ է ասված: Ոճային փոփոխություններ որոշակի առումով կլինեն, քանի որ արդեն ծանոթ եմ նախագծին, իսկ երգերի ընտրությունը կկատարվի այնպես, որ հետագայում շատ լուրջ փոփոխությունների չենթարկվի: 

6. Պարտություն չկա,  քանի դեռ մարդն ինքն իրեն պարտված չի համարել: Այս խոսքերի վառ ապացույցն է վերջին ժամանակահատվածում ստացած Ձեր մի քանի մրցանակները, որոնք շատ են եղել՝«Գյուրջինյան փրոդաքշնի կողմից»« Հանդես փրոդաքշնի կողմից »և այլն: Մոտ ապագայում արդյո՞ք սպասվում են համերգային ծրագրեր՝ կապված այդ կազմակերպությունների հետ:   

Փոքր գործը ևս կարող է մեծ համարվել: Այդ մրցանակներին արժանացել եմ համերգային ծրագրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: Հուսով եմ, որ այն կլինի երկարատև ու արդյունավետ: 

7. Հե՞շտ է աշխատել երիտասարդ սերնդի հետ, կրթել նրանց : Դասավանդել, նշանակում է անել մի մեծ գործ, ուր աշխատասիրությունից զատ մարդը պիտի օժտված լինի նաև աստվածատուր տաղանդով: 

Նշեմ, որ բացի երիտասարդ  սերնդից, դասավանդում եմ նաև ինձանից տարիքով մեծ և փոքր , սկսնակ և կայացած երգիչների: Կարծում եմ, դժվար ոչինչ չկա: Միանշանակ, հեշտ է աշխատելը, քանզի ես գիտեմ իմ անելիքները և գիտեմ, թե ի՞նչ  եմ ուզում տալ նրանց: Ամենամեծ ցանկությունս կայանում է նրանում, որ նրանց  նպատակներն ու հույսերն արդարացվեն, գոհ գնան ինձանից, կամ էլ չգնան (ծիծաղում է):
Սաներիս հետ կապված կան մի շարք համերգային նախագծեր՝ կենդանի ձայնի  նվագակցությամբ, որոնց մասին կցանկանայի այս պահին չբարձրաձայնել:

8. Կցանկանայի մի քանի հարց  տալ Ձեր անձնական կյանքից: Արդյո՞ք գտել  եք Ձեր երկրորդ կեսին:

Դեռ ոչ: 

 

Եվ  վերջում, բլից հարցում , ակնկալում ենք լսել Ձեր անկեղծ պատասխանները.

1.      Բնութագրեք Ձեզ մեկ բառով:

ՄԱՐԴ

2.      Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:

Այն շարժիչ ուժը, առանց որի կյանքն անիմաստ է: 

3.      Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:

Պարույր Սևակ, բայց ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր ոք իր ազգի պատմությունն ուսումնասիրի:

4.      Շարունակեք միտքը. Երաժշտությունն  ինձ համար 

Բացի աշխատանքից դարձել է կենսակերպ , առօրյա:

5.      Արարք, որի համար հաճախ ափսոսում եք:

Զղջում եմ, որ ավելի վաղ տարիքից չեմ զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ: 


Յուրաքանչյուրը թող իր ուժերին համեմատ առարկա ընտրի, ինչպես Դուք եք արել: Երբեք չեն լինում մեծ գործեր առանց դժվարությունների: Ցանկանում ենք Ձեզ ստեղծագործական բուռն ընթացք: Շնորհակալություն հարցազրույցի համար

Հարցազրույցը պատրաստեց Աննա Վարդանովնան