пятница, 1 сентября 2017 г.

Բարի երթ դեպի գիտելիքի զարմանահրաշ ու հեքիաթային աշխարհ (լուսանկար)


Սեպտեմբերի 1-ը ՀՀ-ում հռչակված է որպես գիտելիքի և դպրության օր:
Հրազդան քաղաքի Հ. Թումանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում այսօր ևս մեծ շուքով նշվեց գիտելիքի օրը: Դպրոցի բակում հավաքվածների ջերմ ծափողջոյնները ազդարարեցին ուսումնական տարվա մեկնարկը: 


Հանդիսավոր կերպով հնչեց ՀՀ –ի հիմնը և հնչյունների ներքո բարձրացվեց եռագույնը: Ներկաներին ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանը: Տարիներ շարունակ փորձառու և բանիմաց ուսուցչական կազմը կրթել և դաստիարակել է բազմաթիվ տաղանդաշատ և շնորհալի երեխաների: Նախակրթարանն ավարտած լուսաշող դեմքով ժիր ու աշխույժ մանուկներն առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմին: Վստահ ենք, որ այս մանուկները հետագայում պիտի փայլեն իրենց կայուն ու խորը գիտելիքներով` դառնալով հայ ազգի նվիրյալ զավակներ: 

     
     arxablog.blogspot.am –ը միանում է բոլոր շնորհավորանքներին, մաղթելով 5-րդ դպրոցի առաջին դասարանցիներին բարի երթ դեպի գիտելիքի զարմանահրաշ ու հեքիաթային աշխարհ:



Նյութը պատրաստեց Մարի Եգորը

Комментариев нет:

Отправить комментарий