пятница, 15 сентября 2017 г.

«Ճակատագրի հետքերով»

Գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող: 

     Ֆրենսիս Բեկոն

    

    

Ժամանակակից գրողների ստեղծագործությունները միշտ չէ, որ հասանելի է ընթերցանության համար: Այսօր ինֆորմացիան այնքան շատ է, որ բարդ է տարանջատել կարևորն անկարևորից, սուտը` իրականությունից, արժեքավոր ստեղծագործությունը` գրագողությունից:
«Գյուրջինյան» փրոդաքշնը հանդես է գալիս մի շատ հետաքրքիր նախաձեռնությամբ: Մերօրյա գրողների գործերը, որոնք սիրված են ընթերցողի կողմից և ճանաչում են գտել համացանցում, շուտով տպագրվելու են: Մեր հետ զրույցում նախագծի հեղինակը` պրոդյուսեր, «Գյուրջինյան» փրոդաքշնի տնօրեն Արփինե Գյուրջինյանը պատմեց, թե ինչպե՞ ս ծնվեց գրքի ստեղծման գաղափարը և ի՞ նչ աշխատանքներ են տարվում՝ այն տպագրության հանձնելու համար.

    

Արվեստը մնայուն արժեք է, և այդ արժեքները պետք է հնարավորինս սղագրել, խմբագրել և պահպանել, ուստի առաջ եկավ այս գաղափարը, որ հայտնի ու սիրված մարդկանց գործերը կլինեն մեկ տեղում և հասանելի բոլորի համար: Այս պահին աշխատանքներ են տարվում գրողներին և իրենց գործերը հավաքագրելու ուղղությամբ, իսկ մոտակա ժամանակներում պատրաստվում ենք ընթերցողի դատին հանձնել գիրքը:

    

Տպագրության և նյութերի համակարգելու մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, զրուցեցինք ծրագրի համակարգող, arxablog.blogspot.am մշակութային կայքի տնօրեն՝ Արամ Խաչատրյանի / ԱՐԽԱ –ի հետ.

    
Այս պահին արդեն հավաքագրվել են բանաստեղծություններն ու կենսագրականները: Առանձնահատուկ կցանկանայի գրքի վերնագրի հետ կապված մանրամասնել: Յուրաքանչյուր գրող գրքում ներկայացնում է իր կենսագրությունը, որն էլ իրենց ճակատագրի մի մասն է կազմում, իսկ ստեղծագործությունները` նրանցից հետո թողնված հետքերը: Այդ իսկ պատճառով գիրքն անվանել ենք «Ճակատագրի հետքերով»: Ուզում եմ գրքի դիզայնի համար հատուկ շնորհակալություն հայտնել «Դարչինյան» փրոդաքշնին: Իսկ թե ի՞ նչ անակնկալներ ու հետաքրքիր իրադարձություններ կլինեն ընթացքում,թույլ տվեք չբարձրաձայնել: Պարբերաբար մենք կունենանք հարցազրույցներ գրողների հետ: Պարզաբանումների դեպքում arxablog.blogspot.am կայքը կանդրադառնա դրանց: 

    
Դե ինչ, մաղթենք «Գյուրջինյան» փրոդաքշնին և arxablog-ին հաճելի և երկարատև համագործակցություն, իսկ մենք սիրով սպասելու ենք «Ճակատագրի հետքերով» գրքի լույսընծայմանը:

     
    

Նյութը պատրաստեց` Մարի Եգորը

Комментариев нет:

Отправить комментарий