суббота, 9 сентября 2017 г.

Ազատություն իմացյալից...Մեկնաբանում է Արամայիս Գարեհինյանը (տեսանյութ)


Արդեն որերորդ անգամ հյուրընկալ դռներն է բացում Կոտայքի մարզային գրադարանը ընթերցողի և ստեղծագործողների համար: Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, Կոտայքի մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ հավաքվել էր տոնելու «Ազատություն իմացյալից» գրքի ծնունդը, որի հեղինակն է ազգությամբ հնդիկ Ջիդդու Կրիշնամուրտին: Թարգմանիչը գրող Արամայիս Գարեգինյանն էր: 

Միջոցառմանը յուրովի հետաքրքիր երանգ տվեց գրադարանի աշխատակցուհին՝ տիկին Շուշանը: Գեղեցիկ քննարկումներ, մեկնաբանումներով անցկացրեց ամբողջ ընթացքը: 
Ստեղծագործողը Արամայիս Գարեգինյանը այնքան հետաքրքիր և նուրբ է թարգմանել գործը, որ անդադար կարդալիս կարող ես ինքդ քո անձի հետ կռիվ տալ, բանավիճել դիմացինիդ հետ և ինչու չէ ունենալ տարաձայնություններ Կրիշնամուրտիի հետ: Գիրք, որը պետք էր հենց այսպես էլ լիներ՝ պարզ, հասկանալի և մի շարք հարցականներով, որի պատասխանները պետք է գտնի անձամբ ինքը՝ կարդացողը: 
Ներկաները մեծ հետաքրքրությամբ էին լսում գրողին, որին էլ հաջորդեց առողջ քննարկումը և հարց ու պատասխանի միջոցով հանդիսատեսը փորձեց յուրովի բացահայտել գրողին՝ Արամայիս Գարեգինյանին: 
ԱՐԽԱ Բլոգը ևս շնորհավորում է ստացված գրքի ծնունդը: Եվ ցանկանում նորանոր ստեղծագործական ուղի պարոն Գարեգինյանին: Իսկ գրադարանի տնօրինությանը՝ հանձինս Անահիտ Խեչոյանին, ասում է ևս մեկ անգամ շնորհակալություն նմանատիպ հանդիպումները ջերմ ընդունելության արժանացնելու համար: 


ՏԵՍԱՆՅՈՒԹ


https://www.youtube.com/watch?v=h4mE6sqRFk0


Հարգանքներով՝ Արամ Խաչատրյան/ԱՐԽԱ

Комментариев нет:

Отправить комментарий