среда, 18 октября 2017 г.

Ակնթարթային հանդիպում

Պատահաբար են պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս…
 
Պ. Սևակ




Ամեն հանդիպում իր մեջ ունի խորհուրդ և իմաստ: Հանդիպումները կարող են լինել ակնթարթային, որից կծնվի մի ողջ պատմություն: Իմ ապրած տարիների ընթացքում շա՜տ – շա՜տ մարդկանց եմ հանդիպել, ընդունել իմ օջախում և ճանապարհել, բայց այս հանդիպումը մի այլ, կասեի՝  նաև ճակատագրական էր: Կարճ ժամանակահատվածում ճանաչեցի և ողջ հոգով հարգեցի, սիրեցի հիանալի երգիչ՝  հայրենասեր Հայկ Մխոյանին: Երիտասարդ երգիչ, ով գնահատում և պահպանում է ազգային մշակույթի արժեքները, իր հայրենասիրական ոգին թե՛ իր երգերով, թե՛ իր խոսքով: Հետաքրքիր զրուցակից, ՄԱՐԴ, ով մնում է հավատարիմ և ներշնչված է Մեծն Կոմիտասի երգերով: Խորին երախտագիտությունս բանաստեղծուհի  Մարինե Սոֆիկ Խեչոյանին՝  նմանատիպ հանդիպում ստեղծելու համար:


Հոկտեմբերի 17-ին Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում տեղի ունեցավ « Արյան կանչ» խորագրով Հայկ Մխոյանի մենահամերգը, որտեղ նա փոխանցեց հանդիսատեսին հայրենիքի սերն ու ջերմությունը:



Հանդիսատեսը մի պահ զգաց  և հասկացավ  ազգի  անպարտ ոգին, սուզվեց Կոմիտասյան տաղերի մեջ և հայրենիքի կարոտը լրացրեց Հայկ Մխոյանի մաքրամաքուր կատարումներով: Հնչեցին «Հորովել» ( Կամավորի երգը), «Հայոց բանակ», «Հայոց քաջեր», «Հայեր միացեք», «Անդրանիկին» և մի շարք հայրենասիրական կատարումներ:
Հպա՜րտ եմ քեզանով, իմ  թանկ ընկեր՝ Հայկ Մխոյան, և համոզվածեմ, որ Արմավիր քաղաքը ևս մեկ անգամ կհիանա քո քաղցրահնչյուն կատարումներով:








Նյութը պատրաստեց Գիսանե Վարդանյանը

Комментариев нет:

Отправить комментарий