воскресенье, 26 ноября 2017 г.

Սերը բառերից այն կողմ

Մեր հյուրասրահում է Գայանե Կարապետյանը, ով հանդիսանում է փոքրիկ երգչուհի՝ Անի Մնացականյանի մայրը:



1. Կպատմեք, թե ինչպե՞ս է սկսվել Ձեր փոքրիկի ստեղծագործական կարիերան:

Շնորհակալություն հրավերի համար: Դուստրս՝ Անին. ծնվել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին: Երեք տարեկանից հաճախել է «Կռունկ» պարային անսամբլ, այնուհետև՝ Անանիա Շիրակացու անվան կրթօջախ: Հաճախել է «Լիվա» փոփ-ջազ վոկալ երգչախումբ, որի ղեկավարը Ռուզաննա Մկրտչյանն է: Ի դեպ, ուզում եմ նշել, որ բեմական առաջին  քայլերը՝ երգի ասպարեզում, Անին սկսել է հենց հարգարժան Ռուզաննայի հետ, ինչի համար հայտնում եմ խորին շնորհակալությունս: Ռուզաննան նաև Անիի երգացանկից մի շարք երգերի հեղինակ է հանդիսանում: Այսօր փոքրիկս սովորում է «Տիգրանյանի» անվան՝ երաժշտական դպրոցի՝ դաշնամուրի և վոկալի բաժնում: Հասմիկ Մելքոնյանի սանն է:


2. Ովքե՞ր աջակցեցին տեսահոլովակի նկարահանման և ձայնասկավառակի թողարկման կազմակերպչական հարցերում:


 Եթե թույլ կտաք կցանկանայի իմ շնորհակալական խոսքն ասել «Գյուրջինյան» փրոդաքշնի տնօրեն Արփինե Գյուջինյանին մեծ ներդրման համար, հաղորդավարներին՝ Արսեն Խաչատրյանին և Մարիանա Ներսիսյանին, ովքեր մեր ամբողջ օրը լցրեցին հիշարժան պահերով: Առանձնացնեմ նաև՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին աջակցության համար:  Շնորհակալությունս եմ հայտնում «Էնջլս» պարային համույթին՝ գեղ. Ղեկավար Գեորգի Զոհրաբյանին, ովքեր մեր կողքին են ցանկացած պահի: Ի դեպ նշեմ, որ Գեորգի Զոհրաբյանը տեսահոլովակում մարմնավորել է ռեժիսորին: Ռեժիսորին՝Արմեն Վիրաբյանին, ով նաև «Fashion» երգի բառերի և երաժշտության հեղինակն է: Շնորհակալ եմ օպերատոր Ռոբերտ Բաբայանին, գործիքավորողին՝ Էմանուել Հակոբյանին, ով տեսահոլովակում հանդես եկավ օպերատորի կերպարով, մոդել՝ Նարե Զաքարյանին: Մեր ընկերներին՝ Ալյային, էրիկին, Ժասմինին, Ինային: Շնորհակալություն «Gart Fashion House» գեղեցկության սրահին, Երևանի Պետական Կամերային Թատրոնի տնօրինությանը՝ իրենց հյուրընկալ հարկի տակ ընդունելու համար, անդավաճան հանդիսատեսին:
Հուսամ անուններ չեմ մոռացել, իսկ ում անունը չեմ նշել, պարզապես ներեք ինձ: 
«Ձեզ համար » ձայնասկավառակի և «Fashion » տեսահոլովակի ողջ հասույթը տրամադրվել է «Հայ մայրեր » ՀԿ-ին: 




3. Առաջիկայում հանդիսատեսին ի՞նչ նորություններ և անակնկալներ են սպասվում:

Հանդիսատեսին երկար չենք սպասեցնի. կլինի նոր տեսահոլովակ, Անին նաև կներկայանա նոր ժանրում՝ որպես հաղորդավար: Իսկ թե ի՞նչ հաղորդաշար կլինի և ու՞մ հետ կվարի, թույլ տվեք չբարձրաձայնել:





4. Իսկ վերջում Ձեր մաղթանքը:

Քանի որ մոտենում է Ամանորը, և այդ գեղեցիկ տոնը մեզ մոտ ասոցացվում է ընտանեկան տոնի հետ, կցանկանայի, որ յուրաքանչյուր ոք ունենա ամուր և կայացած ընտանիք: Թող որ յուրաքանչյուրիս տան պատերից ներս հորդող ջերմությունն ու սերը նաև թևածի դրսում, և ժպիտներ պարգևի նույնիսկ անծանոթներին, նույնիսկ պատահական անցորդներին:

Շնորհակալություն տիկին Գայանե հարցազրույցի համար:



Նկարներների համար այցելել հետևյալ հղումով 


Նյութը պատրաստեց՝ Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Նկարները՝ Աշոտ Մադաթյանի


Комментариев нет:

Отправить комментарий