понедельник, 4 декабря 2017 г.

Հրազդանցի 27 մարզիկներ արժանացան պատվավոր տեղերի և մրցանակների

« Առողջ մարմնում, առողջ հոգի » կարգախոսը միշտ էլ արդարացնում է սպասելիքները:




Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում շատ կան տարբեր ուղվածության սպորտաձևեր: Թիվ 12 դպրոցում Արսեն Գաբրիելյանի ( սև գոտի, երկրորդ դան ) գլխավորությամբ բացվել է « Կիոկուշին » կարատեի ֆեդերացիայի հրազդանյան մասնաճյուղը: Վերջինս այս սպորտաձևում է 13 տարի շարունակ, և   ՀՀ –ում անցկացված տարբեր մրցաշարերի հաղթող է ճանաչվել:




Աշակերտների թիվը  այս կենտրոնում 100-ից ավել է, ովքեր  բավականին լավ պատրաստված են և գտնվում են գերազանց մարզական վիճակում ի շնորհիվ իրենց փորձառու մարզչի: Այդ են վկայում Երևան քաղաքում անցկացված մրցաշարի արդյունքները, ըստ որի հրազդանցի 27 մարզիկներ արժանացան պատվավոր տեղերի և մրցանակների: Սա բավականին մեծ առաջընթաց է և իհարկե 2 ամսվա տքնաջան աշխատանքի բարձր գնահատական: Իսկ Ֆեդերացիայի նախագահ ՝ Անդրանիկ  Հակոբյանը անհատական նվերներ հանձնեց աչքի ընկած մարզիկներին ՝ Էլեն Մարտիրոսյանին, Կարեն  Կիրակոսյանին , Մայիս Բադալյանին և  խոստացավ, որ շատ շուտով սաներին կապահովի նոր մարզագույքով:



Arxablog.blogspot.am –ը մեծ հպարտությամբ է հայտնում այս լուրը իր ընթերցողներին և պատրաստակամ է աջակցել և լուսաբանել այսօրինակ հաղթանակները, ցանկանալով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:


Նյութը պատրաստեց Մարի Եգորը


Комментариев нет:

Отправить комментарий