суббота, 2 декабря 2017 г.

Արյան հիշողություն

Ծնվել  է  1967 թվականի  Հունիսի  14-ին ,   Վրաստանի  հանրապետության   Բոգդանովկայի   / այժմ  Նինոցմինդա  / շրջանի փոքր  Խանչալի  գյուղում :  1985 թվականին  գերազանցությամբ  ավարտել  է  տեղի  միջնակարգ  դպրոցը , նույն  թվականին  էքսպերեմենտով  ընդունվել  է  Երևանի  Պոլիտեխնիկական  ինստիտուտը :  1996-98 թթ   սովորել  և  ավարտել  է   ՀՀ  Պետական  կառավարման   ակադեմիան  : Հասարակական   գործիչ  է , արդյունավետ  հասարակական   գործունեության  համար   պարգևատրվել  է   մի   շարք  պետական   և   հասարակական  կառույցների  կողմից : Ամուսնացած  է , ունի   երեք    երեխաներ  




1. Պարոն Մարոզյան յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է որոշակի սկզբունքներ և դժվարությունները հաղթահարելու համար իր իսկ ձևաչափով գրված նշաբան: Ո՞րն է Ձեր նշանաբանը: 


Դպրոցական տարիներից ի վեր, նախկին ԽՍՀՄ բանակում ծառայելու ընթացքում, և առհասարակ, մի՛շտ, սիրել եմ, սիրում եմ շփվել մարդկանց հետ: Ճանաչել նրանց էությունը: Զգալ, հասկանալ խնդիրներն ու ներքին բախումները և, որն ամենակարևորն է, գնահատել ու ուշադրության կենտրոնում պահել մարդուն, փորձել ինչ որ կերպ օգտակար լինել...
Հատկապես հետաքրքրական է հայի տեսակի, հայի գենի հետ կապված իմ նկատառումները և վերլուծությունները: Կարծում եմ՝ ցանկացած մարդ, անհատականություն իր առաքելությունն ունի և պիտի ծառայի այն կոչմանը, որի համար աշխարհ է եկել:

2. Իսկ բնավորության ո՞ր գիծն եք արժևորում, կարևորում: 

Ամենակարևոր մարդկային արժեքը ինքն իրեն ճանաչելու, ճիշտ տեսանկյունից քննելու հատկանիշն է:

3. Ո՞վ է հայը: 



Հայը ուժ է, հզոր և հերոսական աննկարագրելի հատկությամբ օժտված ազգության մի տեսակ, ով պայքարի և մաքառումի անկոտրում ոգի ունի: Ասում են՝ որտեղ հայ, այնտեղ վայ… դեմ եմ այս մտածելակերպին: Ես ավելի դրական կարտահայտվեմ՝ որտեղ հայ, այնտեղ պիտի լինի դրախտավայր: Ցանկացած պետության կայունության և զարգացման գրավականը հզոր ընտանիքն է: Հայկական ընտանիքները միշտ էլ տարբերվել են իրենց ավանդական մտածելակերպով և ազգային նկարագրով: Ցավոք սրտի, այսօր սոցիալական մի շարք խնդիրների առաջ են կանգնած մեր ընտանիքները և օգնության, խրախուսանքի ու աջակցության կարիք ունեն: 

4. Հենց այս խնդիրնե՞րը հաշվի առնելով հիմնեցիք Ձեր՝ Իրավաբանների և Հոգեբանների Միջազգային Ասոցացիա ՀԿ-ն ( ԻՀՄԱ ):
Այո՛, մեր թիրախ խումբը առաջին հերթին ընտանիքն է: Ընտանիքից է ծնվում առողջ, ճիշտ ու բանական քաղաքացին:

5. Կպատմե՞ք Ձեր ՀԿ-ի ստեղծման մասին: 



ՀՀ Պետական կառավարման  ակադեմիան ավարտելուց հետո մեկնեցի ՌԴ-ի Տալիատի քաղաք: Ծնվել էր մի գաղափար, որը կյանքի կոչելու համար համախմբվել էինք: Հիմնախնդիրն էր ընտանիքը՝ իր բոլոր խնդիրներով, հոգսերով և առօրյայով:
2000 - 2001 թթ. Փաստաբանների, իրավաբանների և լրագրողների մասնակցությամբ հավաքվեցինք Մոսկվա քաղաքում և համագումարի արդյունքում ձևավորվեց ԻՀՄԱ-ի հետագա գործունեության, ծրագրերի իրագործման էսքիզները: Մեր շահառուներն այն ընտանիքների անդամներն էին, ովքեր բախվել էին սոցիալական, իրավական և այլ ոլորտների խնդիրների: 2004 թվականին վերադարձա Հայաստան, և նույն թվականի օգոստոսի 26 –ին, կրկին իմ նախաձեռնությամբ, հիմնեցի ԻՀՄԱ ՀԿ – ն: Մեր երկրում ընտանիքները, հասարակ քաղաքացին լուրջ աջակցության կարիք ունի: Ւմ տեսլականը հետևյալն է. Սպառող մարդու տեսակը պետք է վերափոխել ստեղծագործող մարդու տեսակի, այսինքն՝ չի կարելի նպաստներ կամ գումարներ տրամադրել, պետք է ուղղորդել քաղաքացուն, տալ մոտիվացիա և ընդառաջել՝ սեփական ուժերով ոտքի կանգնելու, իր իսկ խնդիրները լուծելու ճանապարհին: Ակամայից հիշեցի մեծն Թումանյանին.«Եթե ուզում ես խուսափել սխալներից, ապա ուղիղ նայիր ժողովրդի սրտին»: Իմաստուն խոսքեր են, կարծում եմ՝ պետությունը պետք է ականջալուր լինի հանճարի մտքերին(ժպտում է):


6. Ի՞նչն է պակասում մեր հայկական ընտանիքներին: 

Ընտանիքներում անհատի ինքնադրսևորման խնդիր կա: Մարդիկ պետք է բացահայտեն իրենց ներսի գանձերը:



7. Ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացրել նախկինում, այսօր և ի՞նչ գաղափարներ ունեք ապագայում իրագործելու համար: 

« Ես իրավունք ունեմ » (2004), « Հասարակության տարբեր հատվածների կոնսոլիդացում » (2005 ), « Մշակույթ առանց սահմանների » (2010), սրանք ծրագրեր են, որոնք իրականացրել, իրագործել ենք տարբեր տարիների և ՀՀ -ի տարբեր շրջաններում, Արցախում, Ջավախքում: Մեր գրասենյակում մինչև վերջերս ամեն շաբաթ, կիրակի օրերին տեղի էին ունենում տարբեր դասընթացներ ինքնաճանաչողության, իրավագիտության իրազեկման, հոգեբանության թեմաների շուրջ: Նպատակ ունենք գտնել այն ակտիվ ու նախաձեռնող երիտասարդներին ովքեր իրենց առաջադեմ մտածողությամբ « լոկոմոտիվի » առաջնորդի դերը կստանձնեն: Տեղին է հիշել Նժդեհին. «Ինձ տվեք մեր ցեղային բարոյականով առաջնորդվող մեկ հատիկ սերունդ, եթե գտնենք՝ փրկություն է, և ես կապահովեմ հայ ժողովրդին արևի տակ»:

8. Ի՞նչ կավելացնեիք մեր զրույցին: 

Հայ ընտանիքի կերպարը պահելը շատ կարևոր է, առաջնային: Չի կարելի ընդունել օրենքներ, որոնք ազգային նկարագրի և մտածելակերպի խաթարում կառաջացնեն:

Մաղթում եմ, որ ընտանիք – բանակ - ազգ կապը շատ ամուր և կայուն լինի, իսկ հայի ուժն ու ոգին հարատևի դարեդար:







Եվ  վերջում, բլից հարցում , ակնկալում ենք լսել Ձեր անկեղծ պատասխանները.


1.Բնութագրեք Ձեզ մեկ բառով:



ինքնավստահ

2.Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:



կյանքի աղբյուր

3.Գիրք, որը պարտադիր պետք է կարդալ:

Աստվածաշունչ

4. Արարք, որի համար հաճախ ափսոսումեք:

Երբ հիշում եմ, որ արդեն 50 տարեկան եմ, ափսոսում եմ միայն չարված գործերիս համար: 

5.  Ո՞ր գույնի պակասն եք հաճախ զգում Ձեր  ներկապնակում:

կապույտ



Շնորհակալություն հարցազրույցի համար, ցանկանում ենք Ձեզ ստեղծագործական և աշխատանքային վերելքներ ու բազում  հաջողություններ:


Հարցազրույցը վարեց՝  Մարի Եգոր


Комментариев нет:

Отправить комментарий