суббота, 16 декабря 2017 г.

Պայքարից հաղթանակ


Դեկտեմբերի 15-ին հոբելյանական միջոցառումների շարքը համալրվեց ևս մեկով: Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի բակում տեղի ունեցավ Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Հուշաքարը կերտել էր  երիտասարդ տաղանդավոր քանդակագործ, նույն դպրոցի նախկին սան  Արծրուն Միսակյանը: 


Միջոցառմանը ներկա էին Հրազդան քաղաքի մտավորականները և Կոտայքի մարզի մարզպետարանի մշակույթի բաժնի ներկայացուցիչները, ինչպես նաև դպրոցի աշակերտները, ուսուցչական կազմը, ծնողները: Բացման խոսքով ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն տիկին  Հասմիկ Հարությունյանը: Կոթողի բացման արարողակարգը իրականացրեց  Օրբելի եղբայրների տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Գերասիմ Մկրտչյանը:


Անակնկալ էր ու տպավորիչ Սանկտ Պետերբուրգ քաղաքից Հովսեփ և Լևոն Օրբելիների հարազատների կողմից ուղարկված շնորհավորական հեռագրերը, որոնք մեծ հուզմունքով կարդաց Օրբելի եղբայրների տուն– թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը: Միջոցառման ավարտից հետո ուրախ տրամադրությունը  շարունակվեց կլոր սեղանի շուրջ, որտեղ ավելի ջերմացան սրտերն ու շնորհավորանքները:


Arxablog.blogspot.am  – ը սրտանց միանում է բոլոր շնորհավորանքներին, և հավատով սպասում, որ նմանատիպ միջոցառումները կլինեն ավելի հաճախ: 

Նյութը լուսաբանեց՝ Արամ Խաչատրյանը ( ԱՐԽԱ )


Комментариев нет:

Отправить комментарий