пятница, 12 января 2018 г.

Աշխարհին մանկան մաքրություն է պետք

1. Ողջույն Ձեզ Արփինե: Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ:


Շնորհակալ եմ, ես էլ Ձեզ եմ շնորհավորում այս անչափ կարևոր տոնի կապակցությամբ,  քանի որ ինչպես Ձեզ համար Մարինե ջան, ինձ համար ևս տարին  սկսվում է Սուրբ ծննդյան օրվա խորհրդով, որն անչափ կարևոր ու մեծ նշանակություն ունի իմ կյանքում:

2. Ինչո՞վ է զբաղվում « Գյուրջինյան» փրոդաքշնը և ինչպիսի՞ գործունեություն է ծավալել մինչ օրս:

« Գյուրջինյան» փրոդաքշնը կազմակերպում և իրականացնում է ինչպես  համերգային շոուներ, այնպես էլ  պաշտոնական ընթրիքներ, ճաշկերույթներ ռեստորանային ոլորտում: Համերգների հասույթի որոշ մասը  հատկացվում  է մանկատներին և շատուշատ երեխաների կարիքները հոգալուն: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նման նախագծեր կան, որոնք իրականացնելու համար  տարվում են ծավալուն աշխատանքներ:




3.  Ի մի բերելով 2017 թվականի արդյունքներն  ինչպիսի՞  հաջողություններ գրանցեցիք այս անգամ և որո՞նք կարժևորեք առավել ևս:


Իհարկե եղան տարբերվող ծրագրեր, որոնցից մեկը ապրիլ ամսվա համերգային նախագիծն էր: Ծրագիրը իր շուրջն էր համախմբել  « Գյուրջինյան» փրոդաքշնի բոլոր սաներին՝ փորձառու, կայացած և սկսնակ երգիչերգչուհիների: Ամեն դեպքում հաճելի էր ունկնդրել  կայացած երգիչերգչուհիների ՝ հանձինս  Նարե Գևորգյանի, ճիշտ և պրոֆեսիոնալ կատարումները, ինչը շատ մեծ ձեռքբերում էր:
Հաջորդ խոշոր ծրագիրը եղավ Վրաստանում իրականացված համերգային շրջագայությունը, որին մասնակցում էին շուրջ 400 երեխա:  Այն տիտանական աշխատանքը, որը կատարվեց երեխաներին համախմբելու և ծրագիրն ի կատար ածելու համար, արդարացրեցին բոլորիս հույսերը:




4. Ի՞նչ կասեք « Ճակատագրի հետքերով » գրքի մասին:

« Գյուրջինյան» փրոդաքշնը իր ուժերը միշտ փորձել է երգի, պարի ասպարեզում, բայց ինչպես բոլոր դեպքերում, մերպարագայում ևս լինում են բացառություններ: Ընկերությունը փորձեց իրականացնել գրքի տպագրություն, և հավաքագրեց  շուրջ 50 գրողների ստեղծագործությունները: Ինչպես գրքի ձևավորումը, այնպես էլ վերնագիրը բավականին խոսուն էր: Յուրաքանչյուր գրող գրքում ներկայացնում է իր կենսագրությունը, որն էլ իրենց ճակատագրի մի մասն է կազմում, իսկ ստեղծագործությունները` նրանցից հետո թողնված հետքերը: Այդ իսկ պատճառով գիրքն անվանել ենք «Ճակատագրի հետքերով»:
Ցավոք սրտիմի շարք տեխնիկական խնդիրներ պատճառ հանդիսացան գրքի տպագրության ուշացման համար: Իդեալական չի լինում ոչինչ, սակայն խնդիրները շտկելու համար  երբեք ուշ չի լինում:




5.    « Գյուրջինյան» փրոդաքշնը ամենամյա մրցանակաբաշխությունը այս տարի մեծ շուքով նշեց: Այս տարի ովքե՞ր եղան ժյուրիի անձնակազմում :

Տարին այնքան հագեցած էր, որ չկարողացանք ասուլիս կազմակերպել  իրականացված աշխատանքները մեկնաբանելու համար: Ժյուրիի կազմում հանդես եկան Արսեն Խաչատրյանը, ով հանդիսանում է  « Գյուրջինյան» ընկերության ինֆորմացիոն բաժնի տնօրենը և ծրագրերի բաժնի ղեկավար Արամ Խաչատրյանը (ԱՐԽԱ -ն):



6.    2017-ից անցում կատարենք 2018 թվականին: Ի՞նչ սպասելիքներ  կարո՞ղ ենք ունենալ այս տարում Ձեր գործունեության հետ կապված:

Պատասխանեմ Ձեր հարցին: 2017 թվականին եղան բաներ, որոնք 2018 թվականին շտկվելու են անկասկած, և եթե նախորդ տարի ինքնաբերաբար ստացվեցին որոշ ծրագրեր, ապա այս տարի ցանկությունս մեկն է, որ քայլերս լինեն հստակ: Եվ ամփոփեմ թերևս մեր հարցազրույցը սիրված պոետ՝ Պարույր Սևակի խոսքերով.
-Աշխարհին մանկան մաքրություն է պետք: Շնորհակալություն:



Շնորհակալություն Ձեզ ևս:

Մրցանակաբաշխության նկարները կարող եք տեսնել, այցելելով ստորև

https://www.facebook.com/pg/arxablog.blogspot.am/photos/?tab=album&album_id=1550935658317360


Ֆոտոնկարները՝ Լուիզա Արևշատյանի

Հարցազրույցը վարեց  Մարի Եգորը


Комментариев нет:

Отправить комментарий