среда, 21 февраля 2018 г.

Եթե նորին գերազանցություն ժամանակը բարեհաճ գտնվի, ուրեմն ես...




 Արփինե Գյուրջինյանի 



 հյուրասրահում է 



 Մուշեղ Բաբայանը



1.    Պարոն Բաբայան շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար: Վերջերս լույս տեսավ Ձեր թվով երկրորդ գիրքը «Հորիզոնին չհասածը»:   Կխնդրեի կիսվել գրքի նախապատմության մասին:

«Հորիզոնին չհասածը» կրողն ու շարունակողն է առաջին գրքի՝ «Ծխացող կարոտի»՝  հայրենասիրության, մարդասիրության, ծնողապաշտության, մարդկային արարող ու սպառող տեսակների բախման լավագույն զգացողությունների:


2.    Ինչի՞ մասին է գիրքը, կծանոթացնե՞ք մեզ նյութրին:

Գրքի գլխավոր պատմությունը «Հորիզոնին չհասածն» է, սեփական ուժերով մասնագիտական և աշխատանքային լուրջ հաջողությունների հասած հեղինակավոր քննիչի մասին, ով հանիրավի մեղադրվելով կաշառակերության մեջ որոշում է հեռանալ կյանքից, սակայն մինչ այդ որդուն ուղղված նամակով պատմում է իր սիրո, մանկության, վերելքի, անկման, կյանքի գլխավոր հանցագործության՝ սպանության, դրա բացահայտման և այդ ընթացքում իր դեմ իրականացվող խարդավանքների մասին:
 «Հորիզոնին չհասած» գրքում կգտնեք հետևյալ պատմվածքները. արտագաղթի ցավի մասին պատմող զգացմունքային «Տատիկը», ճանճերի տեսանկյունից գյուղական ջինջ առօրյան հումորով ներկայացնող «Ճանճի փայտը», պարզ մարդկային հարաբերությունները ներկայացնող «Տատիկի գլուխ սոխը», սահմանին անձնազոհաբար մարտնչող մեր խիզախ զինվորների հերոսությունների, սիրո, նվիրումի մասին պատմող «Հաղթելուն դատապարտվածները», գյուղում ծնված, սակայն մեծ կյանքի ձգտող, մեծ աշխարհում ամեն ինչի հասած, բայց հոգեպես անկում ապրող հայի տխուր, արագ բեկվող ճակատագրի մասին պատմող «Կամոն», որտեղ ընթերցողին սպասում են ռուսական ոչ հայեցի բարքերին գաղթական հայի բախումները, սպանություններ, դավաճանություն, սեր, կիրք և հայրենիքի նկատմամբ կիսատ կատարված պարտք:



3.    Ձեզ հոգեհարազատ է արձակ,թե՞ չափածո գիրը:

Եթե անկեղծ, ապա խոսքս ընթերցողին հասցնելու համար արձակն ինձ ավելի մատչելի է թվում, էստեղ ես մեծ ազատություն ունեմ և նաև զինանոց։ Հաճախակի եմ նաև չափածո ստեղծագործում, բայց ես ինձ արձակագիր եմ համարում և ոչ թե բանաստեղծ։





4.    Ի՞նչ նորություններ է սպասվում Մուշեղ  Բաբայանի ընթերցողին:






Ես հիմա շատ մտքեր ունեմ, շատ հերոսներ, ովքեր սպասում են իրենց մասին պատմություններին։ Ամեն հարմար ժամանակին ես թղթին եմ հանձնում այդ պատմությունները, մտքերն ու հերոսներիս հոտ զրույցները։ Եթե նորին գերազանցություն ժամանակը բարեհաճ գտնվի, ուրեմն ես բախտ կունենամ նոր պատմվածքներով ու գրքով հանդես գալու։ Շնորհակալություն։









Շնորհակալություն պարոն Բաբայան:





Հարցազրույցը վարեց 


Комментариев нет:

Отправить комментарий