пятница, 9 марта 2018 г.

Ձեր տոնը, նաև մերն է



Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան (Սովաժոն):

Սիրելի՛ աղջիկներ, մայրեր, տատիկներ, իգական սեռի ներկայացուցիչներ,
ի սրտե շնորհավորում ենք ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Մաղթում ենք  ձեզ երջանկություն և ամենայն բարիք: Ցանկանում ենք  բոլորիդ, որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ:

Այսօր մեր երկիրը  դժվար փորձությունների մեջ է, սակայն նրան ուժ ու եռանդ հաղորդողը դուք եք:  Առանձնահատուկ շնորհավորում ենք այն մայրերին, որոնց որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան և թողեցին իրենց անունը:

Կրկին շնորհավորելով՝ մաղթում ենք ձեզ ընտանեկան սեր ու ջերմություն, աշխատանքային հաջողություններ, արդյունավետ գործունեություն և հատկապես՝ անսպառ խինդ ու ժպիտ:
Հարգանքներով՝ Arxa Blog-ի ադմինիստրացիա:

Комментариев нет:

Отправить комментарий