воскресенье, 11 марта 2018 г.

«ԽՈՐԱՆԻ ԱՌՋԵւ»





Մարիամ,ի ՞նչպես դիմացար որդուդ տանջանքին,
Երբ քարկոծում էին անաստվածները
Նսեմացնելով նրա սուրբ հոգին:
Երբ մտրակների հարվածների տակ
Տնքում էր որդիդ` լուռ,համբերատար
Ի ՞նչպես մայրական սիրտդ չճաքեց
Ի ՞նչպես չլցվեց հոգիդ չարությամբ
Մարդկության հանդեպ և ժամանակի:

Երբ Գողգոթա տանող ճամփին
Ցնծում էր որբ ամբոխը կույր
Նա տանում էր իր խաչն ուսին
Հեղեղված արյամբ հետքեր թողնելով:
Մարիամ ի ՞նչպես դիմացար որդուդ տանջանքին...

Քո իմաստությամբ լցրու ինձ Մարիամ,
Ողողի միտքս քո պայծառությամբ,
Օգնիր կառուցել Տաճարը հոգուս`
Հազարագունեղ և աննյութական:
Մի թող որ հոգիս չարությամբ լցվի
Մարդկության հանդեպ ու ժամանակի:
Օ~, դու Տիրամայր,Սուրբ Աստվածածին
Խորանի առջև ծնկի եմ գալիս
Եվ նորից,նորից հարցնում եմ քեզ`
Մարիամ,ի ՞նչպես դիմացար որդուդ տանջանքին....




                                                                                                                  Գիսանե

Комментариев нет:

Отправить комментарий