вторник, 13 марта 2018 г.

«ՀԱՅՈՑ ԿԱՐՈՏ»



Ծաղիկներիդ, օդիդ, ջրիդ,
Իմ Սևանին կարոտել եմ...

Քնքշանքիդ ու սերերիդ,
Լավիդ, տաքիդ, ամեն քարիդ,
Երևանիս կարոտել եմ...

Խաչքարերիդ, հանգ ու տաղիդ՝
Ճոխ ու չքնաղ բարբառումիդ.
Ես մայրենուս կարոտել եմ...

Ուռիներիդ թախծաշշուկ,
Բարդիներիդ վեհասլաց,
Ոսկեողկույզ խաղողներիդ,
Ես իմ Նորքին կարոտել եմ...

Մայրիկներին մեր տառապած,
Ու մեր խոնարհ աղջիկներին,
Դավիթներին,
Վահագներին,
Նարեկներիս կարոտել եմ...

Մասունքներին մեր պապերի՝
Պանթեոնին մեր վեհաշուք,
Ծնողներիս աճյուններին,
Մեր սուրբ հողին կարոտել եմ...

Կարոտել եմ ես բոլորին,
Իմ բանտված Մասիսներին,
Հայոց բոլոր հանճարներին,
Անճարներին ու չարերին...

Հրաշքներին, փոշուն անգամ,
Մեր աշխարհին, ես ինքս ինձ,
Ես քեզ այնպես կարոտել եմ.
Կարոտել եմ քեզ, իմ թախի՛ծ...

...Ես ձեզ այնպես կարոտել եմ...



Комментариев нет:

Отправить комментарий