вторник, 27 марта 2018 г.

Մի քանի րոպեում նույնիսկ ինձ «симулянт » անվանեցին



  1. Ո՞վ է Սիլվա Մանուկյանը:

Պարզ ու անմիջական մարդ: Կարող եմ այդ կերպ ներկայացնել ինձ:
Գնահատում եմ լավը, անկեղծ ու անմիջական մարդկանց: Հայտնի խոսք կա. « Մարմանդ գետից փախի»: Իմ շրջապատում մարմանդ գետ չեմ պահում, ուր մնաց գետակներ: ( ժպտում է)




  1. Կհիշե՞ք այն օրը, երբ սկսեցիք ստեղծագործել:
 Շատ հետաքրքիր պատմություն է: Աղջիկս եկավ տուն և ասաց, որ թոռանս 8-րդ դասարանում հանձնարարել են գեղեցիկ մաղթանք գրել: Չորս տող գրեցի․ այն  դարձավ ութ, և այսպես շարունակ: Իսկ հետագայում  գրածներս  կարդալիս հաճախ էի հարց տալիս ինձ, մի՞թե իմ  ստեղծագործություններն են: 


  1. Ինչ կասե՞ք ձեր ընտանիքի մասին, ձեր մանկության։

Բազմանդամ ընտանիքի երեխա եմ եղել և միայն հայրս է աշխատել տանը: Հարուստ մանկություն չեմ ունեցել: Նույնիսկ օրեր են եղել, երբ մեր օրվա հացը կիսել ենք հարևանների հետ: Դպրոցում խելացի, հանգիստ բնավորությամբ և սովորող երեխա եմ եղել, սակայն բակում ամբողջ օրս անցկացնում էի մեր թթի ծառի վրա: Տարիներ անց, երբ մայրացա հասկացա, որ իմ չարաճճիություններով հաճախ եմ անհանգստացրել ծնողներիս:


  1. Կպատմե՞ք, թե ինչպես հեռացաք Երևանից, ձեր հայրական օջախից։
Երբևէ  չէի պատկերացնում , որ կկարողանամ բնակություն հաստատել Հայաստանից դուրս: Մինուճար աղջիկս եկավ Ամերիկա, և իր երեխաներին պահելու հարցում օգնող ուժ էր պետք: Մյուս կողմից էլ ամուսինս այլևս աշխատանք չուներ, իսկ մենք պետք է գոյատևեինք և ապրելու համար միջոցներ հայթայթեինք: Ստիպված վաճառեցինք բնակարանը, ավտոտնակը և այն ամենը, ինչ՝ ունեինք․․․ Եվ այսպես ստիպված եղանք հաստատվել օտար երկրում: Տարիների ընթացքում հարմարվեցինք միջավայրին ու կենցաղին : Միակ մխիթարանքս այն եղավ, որ թոռներս, երբ սկսեցին խոսել, առաջին հերթին սովորեցին շատ կարևոր մի քառատող.

Արյունից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկված կտոր մի կապույտ,
Հասուն հասկերի շող նարնջագույն
Դրոշ Եռագույն:


  1. Ձեր ստեղծագործություններից մեկը սկսել եք հետևյալ տողով. « Շատ երկար տևեց ձմեռն իմ կյանքի…»
Եվ երբ ծնվեցին թոռներս անգին ես սկսեցի ապրել կյանքը սիրելով, փյունիկի պես ես հառնեցի մոխիրներից ու ծնվեցի երկրորդ անգամ, բայց այս անգամ մեծ հույսերով ապագայի և հասկացա թե կյանքն ինչ է, ապրելն ինչ է:




6.   
Կարող ենք ասել Ձեզ ուժ տվեց նաև հավատքը: Իսկ կարող եք ասել ի՞նչ է Ձեզ համար հավատքը:

Մոլի հավատացյալ չեմ, բայց հավատում եմ նաև այն բանին, որ հավատով մարդը երբեք մարդ չի սպանի կամ վատություն չի անի դիմացինին: Սա է ինձ համար հավատքը: Սրբություն:












7.    Փաստ է, որ յուրաքանչյուր մարդ իր ծննդյան տարեդարձին անհամբեր սպասում է: Ամիսներ առաջ լրացավ Ձեր 63 ամյակը: Ինչպե՞ս անցավ այդ օրը Ձեզ համար:

Ճիշտ փաստեցիք՝ 63: Երբ լրացավ 50 ամյակս աղջիկս մեծ շուքով նշեց, և իհարկե ասելով առաջ Աստված, սպասեմ 70 ամյակիս, որը ևս մեծ կնշեմ: Այս տարի իմ երկու մոտ ընկերուհիների հետ ռեստորանում եղանք: Լավ օր էր, ինչ խոսք: Բնավորությունս այնպես է, որ ամեն պարագայում ժպտում եմ: Նույնիսկ այն ժամանակ, երբ վատառողջ էի և շտապ օգնություն էինք կանչել, այնքան ուրախ և հումորային դեպքեր եղավ այդ մի քանի րոպեում, որ ինձ նույնիսկ «симулянт » անվանեցին: ( Ծիծաղում է)

8.    63 գարունների ընթացքում կարողացա՞ք գտնել կանացի երջանկության գաղտնիքը: Ի՞նչ է այն Ձեզ համար:

Սիրել, լինել սիրված: Ուրիշ ոչինչ պետք չէ:




9.    Մենակությանը ինչպե՞ս եք վերաբերվում:
 Հիմա՝ այս տարիքում, ավելի եմ նախընտրում մենակ լինել: Այդ ընթացքում հաճախ սեղանիս լինում է կամ սուրճ, երբեմն էլ վայելելու համար մի փոքր խմիչք:





Բլից հարցեր










Բնութագրեք Ձեզ մեկ բառով:

Անմիջական


Գիրք, որը պետք է պարտադիր կարդալ:

« Նարեկ»


Գույն, որի պակասը կա Ձեր կյանքում:

Վառ կարմիր


Արարք, որի համար հաճախ ափսոսում եք:

Չկարողացա փրկել ոչնչով տղայիս կյանքը:


Ի՞նչ չեք արել և չեք պատրաստվում անել Ձեր կյանքի ընթացքում:

Ընկերոջս չեմ դավաճանի:


Շնորհակալություն հարցազրույցի համար, ցանկանում ենք Ձեզ ստեղծագործական և աշխատանքային վերելքներ ու բազում  հաջողություններ:


Հարցազրույցը վարեց՝  

Комментариев нет:

Отправить комментарий