среда, 28 марта 2018 г.

Ինձ հետ աշխատելը ահավոր բարդ է


Յուրաքանչյուր  երեխա  ինչ-որ  չափով  հանճար  է, և  յուրաքանչյուր  հանճար՝ ինչ-որ  չափով  երեխա : Ա . Շոպենհաուեր )  

2018 մարտի 3-ը դեռ երկար կհիշվի «Սոլո» վոկալ ստուդիայի սաների կողմից: Այդ օրը նրանք տոնում էին ստուդիայի երեք ամյակը,իսկ համերգը տարբերվում էր յուրաքանչյուր մասնակցի ինքնատիպ ներկայացմամբ և սաների յուրահատուկ  ձայնային տվյալներով: Մեծ նվիրվածությունը և ուսուցչի քրտնաջան աշխատանքը զգացվում էր արդեն բեմահարթակից:

Բեմի նրբաոճ ու բարձրաճաշակ ձևովորումը, մասնակիցների գեղեցիկ հանդերձանքն և ճիշտ ընտրված  հանդիսավար՝ Սոնա Բունիաթյանը հրաշալի տպավորություն թողեցին ներկաների և հյուրերի վրա:
« Ինձ հետ աշխատելը ահավոր բարդ է թե՛ ծնողների և թե՛ երեխաների համար,-մեզ հետ զրուցելիս նշեց ստուդիայի գեղարվեստական ղեկավար Տաթև Քոլոզյանը,- թույլ չեմ տալիս ինքս ինձ ասելու. « Փոքր են, ոչինչ, կամ էլ չեն հասցնում, ուզում են խաղալ»: Նման հասկացողություններ ինձ համար գոյություն չունեն: Փոքրիկների հետ աշխատել միշտ էլ սիրել եմ: Այնտեղ մաքրություն կա, պարզություն:

Ուսանել եմ Էմմա Պետրոսյանի մոտ, և մեծ ցանկություն կար այդ փորձը նաև փոխանցելու մատաղ սերնդի մեջ ու ճիշտ վոկալը ասպարեզ բերել, տարածել: Դա հիմք հանդիսացավ ստուդիա հիմնելու համար։ Համերգի ընթացքում նշեցինք, որ սկսած առաջին իսկ  տարվանից անցկացրել ենք մրցույթ – փառատոն, որտեղ մեր մասնակիցները փայլուն կերպով էին հանդես գալիս: Ամենամյա մեդալակիրներ, միջազգային փառատոնների հաղթողներ և մրցանակակիրներ կան ստուդիայում: Այս տարիների ընթացքում մեծ հաջողությոններ հասցրեցի ձեռք բերել: Հաճելի է, երբ երեք տարիների աշխատանքը նման արդյունք է տալիս:   Այսօրվա համերգը տարբերվում էր նրանով,  որ բեմում միայն իմ սաներն էին: Բնականաբար շատ լարված էի,  բայց կարող եմ  փաստել, որ լավ քննություն հանձնեցին: Մեծ էր պատասխանատվությունը, ցանկանում էի ամեն ինչ իդեալական լիներ:



Երախտագիտությունս եմ հայտնում Գրողների տան (այժմյան Բոհեմական թատրոն) տնօրինությանը: Մեծ աշխատանք էին տարել նրանք: Ամբողջ անձնակազմից և տեխնիկակական մասն ապահովողների աջակցությունից եմ շնորհակալ,  «Գյուրջինյան» փրոդաքշնի հիմնադիր տնօրեն Արփինե Գյուրջինյանին եմ հայտնում իմ երախտագիտությունը, մշտապես կողքիս լինելու համար, իմ փոքրիկ հրաշքներից և նմանը չունեցող ծնողներիցս: Համոզված եմ, յուրաքանչյուր օր նրանք ստուդիայից հեռանում են՝ ինչ-որ դրական բան տանելով իրենց հետ»:

Տաթև Քոլոզյանն այդ օրը ողջունեց ներկաներին և բեմահարթակից ներկայացրեց իր դասախոսի՝ ՀՀ վաստակավոր արտիստ  Էմմա Պետրոսյանի ստեղծագործությունը: 

Տաթևի խոսքով, Էմման միշտ օրինակ է եղել և ՛ իր, և ՛ մյուս ուսանողների համար:
Իր տպավորություններով մեզ հետ կիսվեց  ՀՀ վաստակավոր արտիստ  Էմմա Պետրոսյանը.

- Հարց են տալիս ինձ հաճախ. Ի՞նչ է երջանկությունը, և շատերը գուցե  կպատասխանեն ամպագոռգոռ բառերով, բայց սա բացառիկ երջանկություն է, երբ  հասկանում ես, որ իզուր չես ապրում և ապրածդ յուրաքանչյուր օր ապացուցում է դա…  Երեխաների ձայնը, երգը, տոնը և այն ուսանողները, ովքեր իմ մասնիկն են, իմ ձայնի, խոսքի, մտքի երգի մասն են: Ինձ համար հաճելի էր, որ  իմ կյանքից այն ամենը, ինչը նվիրել էի Տաթև Քոլոզյանին, այսօր արտացոլանքը տեսա երեխաների մեջ, ականատես եղա երջանկության, մենք բախվեցինք մեր երջանիկ ալիքներով  միմյանց, որովհետև մեկ ընդհանուր գաղափար ունենք. Ազնիվ սիրել երեխաներին, նվիրվել ամբողջ էությամբ: Անչափ շնորհակալ եմ Տաթևից և շնորհավորում եմ իմ լավագույն ուսանողուհուն: 




Ես ամբողջ օրը ստացել եմ դրական ու անգնահատելի էմոցիաներ: Չէի ցանկանա առանձնացնել իմ երգը: Ամեն բալիկի կատարումից ես ստացա մեծ երջանկություն  և տպավորված եմ գնում: Շնորհակալ եմ շատ: Միշտ Ձեր՝ Էմմա Պետրոսյան»
:





Երեկոյի ժամանակ ներկա էր նաև «Գյուրջինյան» ընկերության հիմնադիր տնօրեն՝ Արփինե Գյուրջինյանը, ով ասված խոսքերին հավելեց հետևյալը.

 - Շուրջ մեկ տարի է համագործակցում եմ Տաթևի հետ, սակայն տպավորությունս այնպիսին է, կարծես թե տարիներ ի վեր ճանաչում ենք իրար: Յուրահատուկ փոքրիկներ, մեկը մյուսից հրաշալի Պարզապես թե՛ որպես խումբ, և՛ թե որպես անհատ երգիչներ: Կարող եմ միայն ու միայն շնորհավորանքի խոսքեր հնչեցնել, որովհետև այսօր շատ վոկալ խմբեր չեն կարողանում նույնիսկ այս ամենի կեսն անել: Հրաշալի աշխատանք է տանում Տաթևը:


Իսկ մեզ մնում է միայն շնորհավորել «Սոլո» վոկալ ստուդիային՝ երեք ամյակի կապակցությամբ և ցանկանալ մեծ ու ծափառատ բեմահարթակներ: 


Բոլոր լուսանկարները կարող եք գտնել հետևյալ հասցեով.

https://www.facebook.com/pg/arxablog.am/photos/?tab=album&album_id=1625269254217333


 Լուսանկարները Անահիտ Խաչատրյանի


Комментариев нет:

Отправить комментарий