вторник, 27 марта 2018 г.

Այդ ամենը նախընտրում եմ պահել գաղտնի...




1.    Մայրության և գեղեցկության տոնն է, և այդ առիթով շնորհավորում ենք Ձեզ: Համոզված եմ նվերներ սիրում եք, ինչպես բոլորը։ Նվիրել՝ առավել ևս։ Ինչ կնվիրեիք նոր ծանոթ-ընկերոջը ում նախասիրությունը դեռ չգիտեք։

Դժվարանում եմ պատասխանել, գուցե առօրյայում պետք եկող որևէ իր:


2.    Կա՞ մարդ , ումից նմանատիպ առիթների ժամանակ նվեր եք սպասում:

Այո, բայց այդ ամենը նախընտրում եմ պահել գաղտնի՝ միայն ինձ համար: Անձնականը երբեք չեմ հանրայնացնում: Գտնում եմ, որ հանրությանը պետք է իմ ստեղծագործական կյանքը հետաքրքրի, ոչ թե՝ անձնական:



3.    Կանանց մեկ ամսյակին նվիրված  տեղի ունեցավ «Դո -ից Դո» համերգային ծրագիրը:  Մի փոքր պատմեք համերգի  և տպավորությունների մասին:

Համերգային ծրագիրը արդեն կարծես թե ավանդույթ լինի: Իսկ ամենակարևորն այն է, երբ զգում ես, որ կատարած աշխատանքդ սիրում և գնահատում են, դու ավելիին ես ձգտում: Տպավորություններս շատ լավն են։ Չեմ սիրում տեղում դոփել: Պետք է անընդհատ գնալ առաջ:



4.    Ընտրեցիք հաղորդավարուհու կերպարը, սակայն հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք. «Ես երազանքս նպատակ եմ սարքում...»։ Դերասանական և երգեցողության գիծը դեռ երազա՞նք է, թե ՞առաջնորդվում եք «Փոքրիկ Իշխանի» փոքր քայլերի արվեստով։

Ինչպես գիտեք, որպես դերասանուհի արդեն իսկ ներկայանում եմ: Մտադրություն ունեմ նաև դերասանի վարպետություն սովորել, իսկ թատերական ներկայացումներում ինձ չեմ տեսնում: Ֆիլմերի աշխարհն ինձ համար այլ աշխարհ է: Հստակ գիտեմ, որ ապագայում էլ համատեղելու եմ հաղորդավարի և դերասանի աշխատանքը:


5.    Եթե ոչ հաղորդավար, ապա

Հաղորդավարությունն ինձ համար ապրելակերպ է դարձել, առանց դրա չեմ կարող, բայց դերասանությունը նույնպես շատ եմ սիրում, առհասարակ բեմն ու կապույտ էկրանն ինձ համար անփոխարինելի են:

6.    Իսկ նկարահանման տաղավարում զավեշտալի դեպք եղե՞լ է:

Շատ են եղել, չեմ կարող մտաբերել բոլորը: Եղել է, որ նկարահանման ընթացքում քիչ էր մնում լույս պայթեր ինձ վրա: ( Ժպտում է)


7.    Մարինան կյանքում, բեմում և էկրանին:

Էկրանին, բեմում ազատ եմ, իսկ կյանքում մի փոքր փակ, այնպես չէ որ շփվող չեմ, պարզապես իմ անձնական տարածք շատ ուշ եմ մարդկանց թույլ տալիս մտնել, և շատ քիչ են այն մարդիկ, ովքեր մոտ են ինձ: Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ ամեն մարդ չէ, որ արժանի է ինձ ընկեր լինելուն։

 


8.    Ի՞նչ եք հասկանում ընկեր ասելով, Դուք Ձեզ լավ ընկեր համարու՞մ  եք:

Ընկեր ասվածն ինձ համար շատ մեծ հասկացություն է: Կարող են լինել պարզապես ծանոթներ, բայց ոչ ընկեր: Ընկերներ շատ քիչ ունեմ, և նրանք էլ օժտված են այն հատկանիշներով, որոնք գնահատում եմ մարդու մեջ. այն է լինել ազնիվ, բարի, հասնող, անկեղծ: Իսկ ես իմ հերթին լավ վերաբերմունքի կրկնակին կտամ։ Լավ ընկեր եմ, թե ոչ,այդ հարցին ընկերներս ավելի լավ կպատասխանեն:



9.    Արարք, որը չեք ների:

Ժամանակի ընթացքում ձեռք եմ բերել բնավորության շատ ուժեղ կողմ. սկսել եմ չվիրավորվել : Ամենաուժեղ զենքն ինձ համար արհամարհանքն է, որով և վարպետորեն օգտվում եմ։ Բայց Աստված չանի, որ հունից հանեն ինձ… Իմ մեջ մի գիծ ունեմ, չեմ գիտակցում ճի՞շտ է արդյոք, թե՞ սխալ, բայց կարողանում եմ ներել մարդուն: Բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք: Բայց եթե զգամ, որ ապարդյուն՝ էլ առաջվանը չեմ լինի:




Բլից հարցեր





1.    Սիրած ֆիլմի ժանրը:

դետեկտիվ, մելոդրամա, թրիյլեր, …բազմաժանր

2.    Ձեր կյանքի յուրօրինակ ու տարբերվող նվերը։

Սևանա լճից շատ գեղեցիկ քարեր եմ ստացել նվեր, որոնք առ այսօր պահում եմ, շատ թանկ են ինձ համար:

3.    Ի՞նչ է ինձ համար հավատքը։

Ամենազորեղ ուժը:

4.    Իմ օրը սկսվում է...

Մեկ բաժակ ջուր խմելով:

5.      Ինչպե՞ս կարելի է գրավել աղջկա սիրտը՝ նկարագրել ամենաքիչը 3 քայլ։

Անկեղծ ու շատ-շատ մեծ սեր, հոգատարություն, նվիրվածություն, խենթ ու ռոմանտիկ արարքներ:

6.    Գիրք, որը պետք է պարտադիր կարդալ։

« Աստվածաշունչը »

7.    Իմ կարգախոսն է։

Հավատալ սեփական ուժերին, քայլել առաջ և չվախենալ դժվարություններից:

8.    Ողջունելու ձև, որով տարբերվում եք մյուսներից:

Հետաքրքիր հարց էր: (ժպտում է)  Ուղղակի անկեղծ ժպիտ:


9.    Իսկ վերջում. Ձեր ձոնը՝ նվիրված մայրերին:





Շատ կարճ կասեմ, որ միշտ լինեն առողջ և երջանիկ, իսկ երջանկության մեջ ամեն մարդ արդեն իրենն է գտնում: Ավելի կարևոր բան չկա ինձ համար:




 Շնորհակալ եմ անչափ հետաքրքիր զրույցի համար:



Հարցազրույցը վարեց՝  

Комментариев нет:

Отправить комментарий