вторник, 13 марта 2018 г.

«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳԱՐՈւՆՆ ԵՄ ՍԻՐՈւՄ»


1.           


Երբ ապրում էի իմ հայրենիքում

Տարվա բոլոր
Եղանակներից

Ես ամենից շատ գարունն էի սիրում
Եվ միշտ անհամբեր սպասում գալուն։

Ծառն էր բողբոջում, բողբոջն էի սիրում
Ծաղիկն էր ծաղկում ՝ փոքրիկ, աննշան ծաղիկն էի սիրում
Փշատի շատ նուրբ բուրմունքն էի սիրում
Ծառերին նստած փաթիլի նման
Ակացիաների ճերմակը քնքուշ
Եվ թավշանման կանաչը զմրուխտ։

Երբ արագիլը օտար ափերից
Իր տունն էր դառնում
Բարդու կատարին անցյալում շինած բույնը նորոգում
Ես այդ էի սիրում։
Ծառ ու ծաղկի անուշ բուրմունքը օդում տարածվում
Տարրալուծվում էր իմ թոքերի մեջ
Սիրտս բացվում էր և հոգիս լցվում։

Այժմ ապրում եմ ես օտար հողում
Տարին չորս բոլոր ամա՛ռ է, գարու՜ն
Ամեն, ամենուր ծաղիկ ու կանաչ
Եվ թռչուններն են օրնիբուն երգում
Ամառ ու աշուն ինչպես են գալիս
Ինչպես են գնում ՝ մարդ չի նկատում։

Ինձ համար այստեղ 

Ամառն էլ անգամ ձմեռ է թվում։



Комментариев нет:

Отправить комментарий