воскресенье, 11 марта 2018 г.

Լքում եմ ձեր փտած նավը...



Լքում եմ ձեր փտած նավը

Եվ գնում եմ հեռո՜ւ-հեռո՜ւ,
Ինձ նման խենթ երազողին
Դուք չեք կարող դարձնել հլու:
Մի ողջ սերունդ տանուլ տվիք՝
Խոնարհության խաչին գամված,
Ձեր անցյալից դասեր չառաք,
Դարձաք ծառա՝ ձեր իսկ բնում:
Ծառայում եք սրան-նրան,
Հպատակ եք՝ բայց ոչ Աստծուն,
Այդպես էր, որ չար սատանան
Եկավ, դարձավ ձեզ տիրակալ:
Հոգնել եմ ձեր խեղճությունից, 
Ձեր նավի մեջ ես էլ չկամ,
Բայց փրկության հույսն իմ սրտում`
Գուցե մի օր վերադառնամ:


Комментариев нет:

Отправить комментарий