вторник, 13 марта 2018 г.

«ՆԱ Է ՓՐԿԵԼՈւ»


1.
Մի միտք անհաշտ


ու մի պարան - կրակ

ձգում են դեպի մի ներկայացում,
ուր հիշողության աղբն է միայն -
բացակայում են՝ պոետն ու գինին...

Գազաններ, ժանիք, երախներ մթար
մռնչում են խուլ ու իրար լափում,
ուժեղներն են թռչում լեզվակների միջով.
կրակի դաղոցից ավելի գազազում,
ճանկում են, որ այրեն
քերթվածքներ ու գույներ,
սակայն, ջուրն ազատ
կրակից չի այրվում...

2.
Օ՜, նախանձի օազիս,
օ՜, մարդկություն դու թշվառ,
որ ատում ես պոետին՝
նրա հոգին հանց գինին,
կարծելով նրան խելառ:
Նա՛ է ամեն օր երգում
տանջանքը, փառքն այն բյուրաց,
որ տեսել են աստվածներ,
ազգեր անտիկ, արքաներ,
կրակ, հեղեղ, կործանում:
Նա՛ է մի օր փրկելու
ափերը քո փշածածկ...





Комментариев нет:

Отправить комментарий