четверг, 22 марта 2018 г.

Ռոբերտ Բյորնս - Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը

Կյանքը

Ռոբերտ Բըրնս - Ծնվել է  հուլիսի 211796ԴամֆրիսՇոտլանդիաՄեծ Բրիտանիայի թագավորությունում: Հայտնի բրիտանացի (շոտլանդացիբանաստեղծֆոլկլորագետշոտլանդերեն և անգլերեն լեզուներով գրված բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ։ Ռոբերտ Բըրնսի ծննդյան օրը՝ հունվարի 25, Շոտլանդիայում ազգային տոն է։ Բըրնսի բանաստեղծությունները թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն:


Ստեղծագործություններ



Ձեռագիր վիճակում տարածված «Երկու հովիվ» (1784) և «Սուտ ճգնավոր Վիլլիի աղոթքը» (1785) երգիծական գործերում անողոք ծաղրի է ենթարկել եկեղեցու սպասավորներին՝ վաստակելով ազատախոհ բանաստեղծի համբավ։ Բըրնսին ճանաչում է բերել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» (1786) անդրանիկ գիրքը։ Առաջին գրքի հաջողությունից հետո Բըրնսը տեղափոխվել է Էդինբուրգ, հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, որտեղ ձեռնամուխ է եղել շոտլանդական ժողովրդական երաժշտական-երգային ստեղծագործությունների հավաքման ու հրատարակման գործին։
Բանահյուսության և շոտլանդական հին գրականության հիմքի վրա Բըրնսը ստեղծել է ժամանակի ոգին արտահայտող ինքնատիպ պոեզիա։ Նրա երկերում իրենց արձագանքն են գտել ֆրանսիական մեծ հեղափոխությունը («Ազատության ծառը», «Բրյուսը շոտլանդացիներին») և հեղափոխական շարժման վերելքը Շոտլանդիայում ու Անգլիայում։ Իր ստեղծագործություններում Բըրնսը ժողովրդին կոչ է արել պայքարել հանուն ազատության և երջանկության, հաստատել է մարդու արժանապատվությունը, որը վեր է դասել հարստությունից ու ամեն տեսակ տիտղոսներից, փառաբանել է աշխատանքը, անձնազոհ սերը, բարեկամության զգացմունքը, սարկազմով արտահայտվել իշխողների դեմ։
Բըրնսի ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը և ներքին դրամատիզմը, որը երևան է եկել նաև առանձին երկերի կոմպոզիցիայում («Ուրախ աղքատները», «Ֆինդլեյ», «Երկու շուն» և այլն)։ Նրա շատ բանաստեղծություններ վերածվել են երգի և Շոտլանդիայում երգվում են ամենուր։ Բըրնսի ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես ժողովրդական տոն։ Կառլ Մարքսը, Պ. Լաֆարգի վկայությամբ, սիրում էր Բըրնսի երգիծական և քնարական գործերը։







Комментариев нет:

Отправить комментарий