воскресенье, 11 марта 2018 г.

«ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԻ ԵՐԱԶԸ»







Թող գրիչս մայր նկարի,
Գյուղիս թոնրի ծուխը ժպտա

Թող գրիչս մայր նկարի,
Արկից ճեղքված փայտի վրա,
Ջերմությունից փայտը կայրվի,
Ինձ կամոքի լույսը նրա։

Թող գրիչս մայր նկարի,
Գյուղիս հացի բույրը խնդա

Մայրս ժպտա ինձ նկարից,
Ճերմակ հյուսքը ուսին առած,
Եվ կարոտած ջերմ հայացքից,
Մարտը մի պահ թող խաղ դառնա։

Թող գրիչս մայր նկարի,
Գյուղի քամին մեղմիկ սուրա

Թող նկարն այս վահան դառնա,
Եվ կհաղթենք մենք թեժ մարտում,
Մայրս ցավս թող չիմանա,
Խոցված, հաղթած կհասնեմ տուն։


Комментариев нет:

Отправить комментарий