пятница, 9 марта 2018 г.

« ՄԱՅՐԻԿԻՍ »





Ծաղիկներս կրկին կծաղկեն
Գարուն իջած իմ կարոտ սրտում.
Անհա՜ս երազներով սնած,
... Ծածու՜կ արցունքներով ջրած
Անթիվ գարուններ գլորած:

Մա~յր իմ, ես ամեն գարուն
Փնտրում եմ քեզ անդադրում,
Ու քեզ նվիրել եմ ուզում
Հոգուս գարուններից փնջած
Մի ճո՜խ ծաղկեփունջ:

Մա՛յր իմ, իմացի՛ր՝
Ծաղիկները հոգուս խոսում են,
Կոկոն են տալիս, փթթում,
Իմ վառ կարոտից երանգներ առնում.
Ու քանի՜ գարուններ
Ապրում են սրտումս կարոտած:

Մայր իմ, թանկագի՜ն,
Հավերժ պահպանում եմ քեզ
Աչքերիս ծովում,
Արցունքիս ու ժպիտիս խորքում:

Այցելում ես ինձ իմ երազներում,
Շոյում ես ու… տխուր հեռանում.
Ահա՛, լուսաբացը կրկին կբացվի,
Քրտինքս կարոտից ճակատիս կսառչի,
Եվ անզորությունից խեղդվա՜ծ կձայնեմ
Կարոտ օվկիանիս խիտ մթնշաղից…

Ա՜խ, թո՛ղ թախիծն այս ծաղկեփունջ դարձած
Բյուր գարուններից փնջած ու հյուսած՝
Ամոքի սիրտս, կարոտս մեղմի,
Քո սուրբ պատկերը հոգումս պահի...


Комментариев нет:

Отправить комментарий