воскресенье, 11 марта 2018 г.

Իմ տողերում ...




Իմ տողերում
Հոգու երգ է,
Սրտի զարկ է,
Սիրո հևք է
Ու բերկրություն...

Իմ տողերում
Լույսի շող է,
Դաշտի ցող է,
Քամու դող է
Ու խնդություն...

Իմ տողերում
Տաք բերկրանք է,
Սիրո զարթոնք,
Կախարդանք է
Ու ցնծություն...
Խե՜նթ ու խելառ
Իմ տողերին
Հոգուս երգն է
Վերադարձել
Սիրո առջև
Փակված սրտիս
Դուռ-պատուհան
Նորից բացել

 


Комментариев нет:

Отправить комментарий