вторник, 13 марта 2018 г.

«ՄԱՄԱ...»


Ինչքան հույզեր ու զգացմունքներ կան այս չորս տառի մեջ,
Առաջին անգամ մանկան շուրթերից պոկված կարծես թե,
Ինչ գորովանքով, սրտի թռթիռով է լսել մայրդ քեզ,
Ու կրծքին սեղմել ամուր, շատ ամուր, սիրող մայրդ քեզ....

Առաջին քայլերն անելիս անգամ, երբ դու վայր ընկել,
Անկախ քեզանից լացի փոխարեն՝ մամա ես ասել ու հետո լացել,
Մանուկ հասակից մտքերդ կիսել անգին մորդ հետ,
Ու քեզ թվացել հավերժ դու մանուկ, մայրդ միշտ ջահել...

Անցել են սակայն, օրերն այդ վաղուց, ու դու մեծացել,
Քո սերն ես փնտրել քո շրջապատում՝ սիրելի մոր պես,
Ու միշտ հուսացել նրա մեջ տեսնել սիրասուն քո մոր,
Հայացքը սիրող, հավերժ նվիրված անկեղծ քեզ սիրով...

Ինչքան հույզեր ու լուռ թախիծ կան այս չորս տառի մեջ,
Երբ աչքը ճամփին սիրելի որդու գիշեր ու ցերեկ,
Անգամ երազում է եթե տեսնում, տեղից վեր թռչում,
Ու մութ սենյակում սրտի թռթիռով որդուն է փնտրում...

Չէ՜, ուրիշ է շատ սերը մայրական՝ ինքն իրեն այրող,
Ու լուռ սպասող սիրասուն որդուն՝ իրեն այցելող,
Պատճառն էլ կարծես ինքն է գտնում՝ որդու չգալու,
Միայն թե հանկարծ մորը չթվա, իրեն մոռացած,
Մայրն համբերատար միշտ սիրող, ներող, որդուն սպասող....



Комментариев нет:

Отправить комментарий