пятница, 9 марта 2018 г.

« ՄԱ՛Մ ՋԱՆ, ՀԻՇԻ՛Ր ԵՐԲ ԿԶԱՐԹՆԵՍ»



Ահա և ես: Շա՞տ ուշացա,
9 ամսից տուն կմտնեմ,
Խոստանում եմ, երբ մեծացա,
Ձեր սրտում տեղ կգտնեմ:

Զուր եք վիճում նրա համար,
Որ տղա էիք սպասում,
Դեռ չգիտեք, թե ձեր համար,
Ես ինչեր եմ երազում:

Մա'մ ջան, այնքան համեստ եմ ես,
Ծիծաղում եմ քեզ նման,
Համարձակ եմ պապայիս պես,
Ձեզ սիրում եմ անսահման:

Երբ մեծանամ, դպրոց գնամ,
Գերազանց եմ ստանալու,
Տանը քեզ ու պապային էլ
Համով սուրճ եմ եփելու:

Մա'մ ջան, երբ որ գործի գնաս,
Իրերդ չեմ թափելու,
Հայրիկս թե հիվանդանա,
Ջերմությունն եմ չափելու:

Հարցեր ունեմ ես անհամար,
Պապայից ամաչում եմ,
Որ աղջիկ եմ, դրա համար
Մի' տխրիր, աղաչում եմ:

Ների'ր, դեռ չեմ կարող օգնել,
Արցունքներդ են վարարում,
Քնի'ր, գուցե շատ ես հոգնել,
«Տղա-աղջիկ» պայքարում:
Շատ հոգնեցի երազելուց,
Արդեն քունս է տանում,
Այսօր քնեմ, վաղը խոսենք,
Բայց սպասեք`ի՞նչ եք անում:

Այս ի՞նչ զենք է, ի՞նչ եք անում,
Ցավացնում եք, մի' կապեք,
Մայրի'կ, օգնիր, շատ եմ խնդրում,
Մի՞թե քեզ էլ են խաբել:

Հենց մեծանամ, ես քեզ կօգնեմ,
Դու ինձ շատ ես փայփայել,
Քնի'ր, մա'մ ջան, շատ ես հոգնել,
Ես ինքս կպայքարեմ:

Մա'յր իմ, ների'ր, քեզ թողեցի
Մենակ այս չար աշխարհում,
Ձեռ ու ոտս մասնատեցին,
Չդիմացա պայքարում:

Մա'մ ջան, հիշի'ր, երբ կզարթնես,
Գնալիս քեզ գրկեցի,
Թաթիկներս պոկել են տես,
Քեզ փարվելուց զրկեցին:

Իմ հուշերում քեզնից բացի
Էլ արև չի ճառագում,
Բայց ուրախ եմ, որ չես լացի,
Թեկուզ և ես երկնքում:


2 комментария:

  1. АЙС ТОХЕРО ТОХ ПАТКАНЕН МАНКАСПАН МАРЕРИН ЕВ ИНЧУ ВОЧ МАНКАБАРЦНЕРИН МАЙРО ВОР ПИТИ ИР КРЦКИ ТАК ПАИ ИР ЗАВАКИН У ЗОАБЕРИ АНУН ИНЧИ ЭЛ ВОР ЛИНИ МЕХАДРУМ ЕМ ЕВ КАВЕЛАЦНЕМ СЕПАКАН ТОХЕРС ВОРПЕС МАСУНК ЕТЕ КАВАНЕК НУЙНПЕС ТЕХАДРЕК НШАНАВОР БЛОГНЕРУМ

    ОтветитьУдалить
  2. ТОХ ИМ АРЦУНКИС ШИТЕРО ГЛУЛ У ПАРЗ КАНЗИ ДАРНАГИН АСКАНАН НРАНК ОВКЕР УНАК ЕН АЙН АСКАНАЛУ ОВКЕР УНАК ЕН ЦАВС КИСЕЛУ ЕС ВОР ЦНВЕЦИ У АШХАР ЕКА МАЙРС ИНЦ ГРКЕЦ БАЙЦ АЙРС ЧКАР ЧКАИН ВОЧ МЕКО МОРИЦС БАЦИ ИМ ЗУЙГ АЧКЕРС МЕКИН ЕН ТЕСЕЛ МЕКН Э ИНЦ ГРКЕЛ ЦАВС АСКАЦЕЛ БАЙЦ МАЙРС ЕРБЕК ИНЦ ИМ КЯНКИЦ ЗРКЕЛУ МАСИН ЧИ ЭЛ МТАЦЕЛ ЦАВС МИНЧ ОРС ОГИС Э ТАНЧУМ СИРТС Э ЦАВУМ ВОР ЕРЕСУН ТАРИС МОРС КОХКИ ЕТ МЕНК ЕРКУСОВ АМБЕРУТЮН ЕНК АПРЕЛ У АПРУМ У ДАЖАН АЙС КЯНКУМ ДАЖАН АШХАРУМ ДАЖАН МАРДКАЙИН АРАБЕРУТЮННЕРУМ МЕНК ТАРБЕРВУМ ЕНК МНАЦАЦНЕРИЦ ВОР ЧИШТ ЕНК АПРЕЛ У ЧИШТ ЕНК АПРУМ ТЕКУЗ ЕС ИВАНД ИСК МАЙРС АРОХЧ

    ОтветитьУдалить