четверг, 5 апреля 2018 г.

«Հայրս»



 

Հայրս, ուժեղներից ամենաուժեղն է,
Հայրս, ամենան է միշտ, իմ ամենան,
Եւ ո՞վ է ասում, թե գրքերից են խելացի դառնում,
Ես կարդացել եմ հորս մտքերը
Եւ մեծացել եմ իր հեքիաթներով,
Թե հեքիաթներում բարին էր հաղթում,
Չարը պատժվում,
Ես չեմ պատժել երբեք չարին,
Հայրս ասել է.
Չարին, բարություն է մի բուռ պակասում:
Հայրս պատմում էր բազում հեքիաթներ,
Չարը չէր պատժվում, դառնում էր բարի:
Հիշում եմ հորս երիտասարդ,
Կյանքով լեցուն փայլուն աչքերը,
Երբ վերջում երեք խնձոր էր ընկնում,
Մեկը՝ գրողին, մեկը՝ լսողին,
Իսկ մյուս երրորդն էլ՝ չարին,
Որ դարձավ բարի:
Ես ուրախանում էի իմ մեկ խնձորով,
Ա՜խ, թե իմանայիք հիմա հիշելիս
Ինչպե՜ս է սիրտս գոռում,
Գոռում է հոգիս:
Հայրս, բարիներից ամենաբարին,
Հայրս, մի ամբողջ հանրագիտարան:
Այո՛, գիրք կարդալով չեն խելացի դառնում:
Միշտ փորձել եմ կարդալ հայրիկիս,
Իր խրատները,
Այդ խրատները դարձել են ուղին.
« Երբեք պարփակված չլինել կյանքում,
Գնահատել այն փոքրն ու քիչը,
Որ ունես կյանքում:
Շատերն անգամ դա են երազում:
Վատը տես ու լավը մնա մշտապես,
Չարը տես ու բարին մնա,
Ժանգը տես ու ոսկի մնա…»:
Գրիչս է արդեն դողում իմ ձեռքում,
Ա՜խ, ի՞նչ շատ է, այս մի կյանքը,
Որ բառերը չեն հերիքում,
Ու տառերն էլ չեն մխվում ուղեղիս մեջ:
Ա՜խ, թե ու՞ր էր,
Ես էլ տայի իմ զավակին այն կեսը,
Որն ունեմ քեզնից:
Հայրս հպարտներից ամենահպարտն էր,
Հայր, դու ուղղակի իմ հպարտություն,
Ու հիմա քիչ է, թե սիրտս էլ տամ,
Թե իմ մտքերը ոսկեջուր դարձած
Իմ բառերով միայն քեզ ձոնեմ:
Հայրս ուղին է իմ ողջ պատմության,
Հայրս մեծացել, բայց չի ծերացել,







Իմ իմաստունն է հայրս մնացել:

Комментариев нет:

Отправить комментарий