понедельник, 16 апреля 2018 г.

Master Class of Armenian Barbers Party

Ասում են, մարդու վարսերից կարելի է նկատել վարսահարդարի պրոֆեսիոնալիզմը: Աշխարհում կան շատ հայտնի բարբերշոփեր, սակայն Հայաստանում առաջինը եղավ Կարո Աբաչյանը, ով ստեղծեց բարբերշոփ և այն մեծ լսարանի փորձեց հասանելի դարձնել:  Ստացվեց ինչ խոսք, և ահա այս ամենի վառ ապացույցն էր օրեր առաջ տեղի ունենացածը:




Ապրիլի 15-ին, Երևանի « Մի մորենա » ժամանցային ակումբում ներկաները հավաքվել էին տեսնելու  Հայաստանում նախադեպը դեռևս տեղի չունեցած մաստեր կլասս – փարթին: Կարո Աբաչյանը և իր բարբեր ընկերները հյուրերին  ցուցադրեցին մազերի և մորուքների մի շարք կտրվածքներ, փայլեցին իրենց մասնագիտական գիտելիքներով, ինչի մասին փաստում էին  ներկաների ոգևորվածությունը, անդադար հնչող ծափահարությունները և ստացված արդյունքները: 






Մեկը մյուսից  տարբերվելով, մաստերները ներկայացրեցին իրենց մոդելներին, որոնց կերպարանափոխությունն աչքի էր ընկնում առաջին իսկ հայացքից: Երեկոյի ընթացքում նաև ներկաներն ականատես եղան, թե ինչպե՞ս է մասնագետը վարպետորեն դաջվածքներ անում(tattoo):



MASTER CLASS OF ARMENIAN BARBERS PARTY –ի ժամանակ հանդիսատեսի բարձր տրամադրությունն էր ապահովում 
DJ Smoke _ը, հանդիսատեսին մատուցելով որակապես բարձր երաժշտական ճաշակ:


Երեկոն վարում էր  ճանաչված դերասան Անդրանիկ Անտոնյանը, ով իր գեղեցիկ խոսքով և պրոֆեսիոնալ աշխատելաոճով է՛լ ավելի հետաքրքիր դարձրեց ներկաների ժամանցը:




Եթե ուզում եք յուրօրօնակ սանրվածք, տարբերվել Ձեր շրջապատից, ոճով և էլեգանտությամբ չունենալ Ձեր իսկ նմանակին, ապա Karo Abachyan Barbershop-ը սպասում է Ձեզ: Հաճախորդների համար կա նաև հյուրասիրություն: Իսկ եթե օգտվում եք դաջվածքների ( tattoo) ծառայությունից, ապա հաճախորդը կարող է նաև օգտվել նարգիլեից: Ի դեպ, նշենք, որ շուտով կբացվի նաև տղա երեխաների համար մանկական բարբերշոփ: Դե, իսկ մեզ մնում է պարզապես ևս մեկ անգամ շնորհավորել Կարո Աբաչյանին և ընկերներին, ու ցանկանալ կայուն և ամուր հիմքեր ունեցող աշխատանքային տարիներ:

Լուսանկարները կարող եք ունենալ, այցելելով հետևյալ հասցեով...









Լուսաբանեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ


Լուսանկարները Անահիտ Խաչատրյանի




Комментариев нет:

Отправить комментарий