четверг, 31 мая 2018 г.

«Մայիսը հաղթանակների ամիս»


Հաղթանակներ, որոնք ձեռք են բերվել մեր հերոսների կյանքի ու արյան գնով: Փառավոր հաղթանակներ, որոնք մեր ժողովուրդը կերտել է պատմության տարբեր քաղաքներում` իր քաջ զավակների ցուցաբերած հպարտության, խիզախության, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո շնորհիվ:



«Զեյթուն» մշակութային կենտրոնը կազմակերպել էր «Մայիսը հաղթանակների ամիս» միջոցառումների շարքը։ Մայիսի 24-ին տեղի ունեցավ համերգային ծրագիր,նկարչական մանկապատանեկան ցուցահանդես-մրցույթ, որին մասնակցում էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրակրթական դպրոցների աշակերտները, ինչպես նաև մշակութային կրթօջախների սաները:





Սաները պարգևատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով և հուշանվերներով:




«Զեյթուն» մշակութային կենտրոնը անակնկալ մատուցեց սաներին՝ մայիսի 29-31-ը Հայաստանի նկարիչների միությունում` շարունակելով «Մայիսը հաղթանակների ամիս» խորագրով նկարչական մանկապատանեկան ցուցահանդեսը: Սաներին շնորհավորելու էին եկել «Կրթության միջազգային ակադեմիայի» գլխավոր տնօրեն Սուրեն Մամիկոնյանը և ժամանակակից գեղանկարչուհի Նարգիզ Փաշայանը:

















Комментариев нет:

Отправить комментарий