воскресенье, 3 июня 2018 г.

Շուրջ 14 երկրների մեջ Հայաստանը ներկայացնող «Սոլո» վոկալ ստուդիայի սաները արժանացան ԳՐԱՆ ՊՐԻԻ



Ե ՛ վս մեկ հաղթանակ, և ՛ ս մեկ ելույթ և և ՛ ս մեկ անմոռանալի պահ՝ համեմված մանկական ուրախ ժպիտներով: Այս անգամ հայերիս ուրախություն են պատճառել   Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի «Սոլո» վոկալ ստուդիայի սաները, ովքեր մայիսի 26-ից 28-ը Վրաստանում մասնակցել են «Ոսկե Դելֆին» միջազգային ամենամյա մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը շուրջ 14 երկրների միջև՝ Լիտվա, Էստոնիա, Լատվիա, Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Բուլղարիա, Ուկրաինա և այլ երկրներ: Նրանք ներկայացան Հայաստանից Վրաստան մեկնած երգիչների, պարային համույթների, անսամբլների կողքին : 




 «Սոլո» վոկալ ստուդիայի սաները ներկայացրեցին ինչպես անհատական, այնպես էլ խմբային կատարումներ: Մրցույթ-փառատոնի ժամանակ   «Սոլո» վոկալ ստուդիան արժանացավ գրան պրիի: 




Օրեր առաջ մանկական ֆիլհարմոնիայի տնօրեն Ս. Մարգարյանը «Սոլո» վոկալ ստուդիայի տաղանդաշատ սաներին հանձնեց դիպլոմներ ու մեդալներ: 







Խմբի խեղակավարը՝ Տաթև Քոլոզյանը, մեզ հետ զրույցում նշեց.
- Մեծ պատիվ է, երբ քո սաները ներկայացնում են պետություն, և երկրի դեմքը պարզճակատ են անում: Ինչ խոսք, տաղանդավոր մասնակիցներ շատ կային, սակայն ուրախությունս ավելին է, քանի որ այն տարիների աշխատանքը, որ տարել եմ սաներիս հետ, ապարդյուն չանցավ: Հիմա կարող եմ ասել՝ իմ թե ՛ անհատական, և թե՛  խմբային կատարողները փայլել են, և դա, անխոս, հպարտանալու առիթ է:

Իսկ մեզ մնում է պարզապես ասել շնորհավոր «Սոլո» վոկալ ստուդիայի սաներին՝  հանձինս Տաթև Քոլոզյանի, և մաղթել նրանց նորանոր հաջողություններ: 

Նյութը պատրաստեց՝ Արամ Խաչատրյանը  /ԱՐԽԱ /



Комментариев нет:

Отправить комментарий