среда, 6 июня 2018 г.

«Բնության գույները»







Արվեստը սարսափելի հիվանդություն է, բայց ապրել առանց դրա,  դեռևս անհնար է:

Սալվադոր Դալի






Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: 


Հենց այս առիթով էլ՝  2018 թվականի հունիսի 5-ի օրն ավելի հիշարժան դարձնելու համար, Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպվել էր միջոցառում:  «Բնության գույները» - խորագիրը կրող հանդիպման  ընթացքում ցուցադրվում էր ՀՀ ժող. Վարպետ, նկարչուհի Անահիտ Խաչատրյանի լուսանկարները և Հայկական մանրանկարչության կենտրոն հիմնադրամի աշխատանքները:






Միջոցառումն  իր ներկայությամբ պատվել էր   Տեր Շահե քահանա Հայրապետյանը, ով ողջունեց բոլոր ներկաներին և կատարեց օրհնության կարգ:






Հարգելի պատճառներով հանդիպումից բացակայած ԵՊՄՀ կուլտուրայի բաժնի «բեմական խոսք» առարկայի դոցենտ Գրիզելդա Ամիրյանն  իր ուղերձն էր հղել Անահիտ Խաչատրյանին, որում մասնավորապես նշվում էր.







«Անահիտ Խաչատրյանը երևույթ է, որի մասին դեռ շատ կխոսվի: Ծանոթանալով նրա բնության լուսանկարների շարքին՝ չես կարող չգնահատել նրա՝ բնությունից օժտված տաղանդը, գեղեցիկը նկարելու և գնահատելու կարողությունը …» 


շարունակությանը կարող եք ծանոթանալ սեղմելով հղումը 



Հաջորդ գեղեցիկ օրիգինալ ուղերձը մակագրված էր «Գալյա Նովենցի» գրքի վրա, որն էլ նվիրվեց նկարչուհուն.

«Մեր շատ սիրելի՛, մեր հարազա՜տ Անահիտ,
Դու՛, բնության հրա՜շք մարդ ես, շրջապատում չքնա՜ղ զարդ ես,
Նկարներով քո աննման, գործ ես թողնում դու անսահման...
Հարգանքներով՝
 «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիրներ  
Իլիչ և Ժորժետա Բեգլարյաններ »:



Իրենց խոսքով հանդես եկան նաև 96 ամյա պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը, երաժշտական կատարումներով ողջունեցին ներկաներին  ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանը, «Սոլո» վոկալ ստուդիայի սաները, եղան պարային կատարումներ և Աշուղ Լեյլայի կողմից հնչեց երգ, որը նվիրված էր ճանաչված լուսանկարիչ Անահիտ Խաչատրյանին:

































Մենք նաև զրուցեցինք Անահիտ Խաչատրյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ արվեստի ցանկացած ոլորտ  սիրելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է: Արվեստը դա մի տաճար է, որտեղ կեղտոտ ոտքերով մտնել չի թույլատրվում, այն սիրում է ձյունաճերմակ մաքրություն: 


Իսկ վերջում խոսքն ավարտեց Սոֆի Լորենի խոսքերով. «Գեղեցկությունն արժանի է, որ իր համար պայքարեն»:






Նյութը պատրաստեց՝ Արամ Խաչատրյանը /ԱՐԽԱ/

Ֆոտոլուսաբանումը՝ Աշոտ Հակոբյանի

Комментариев нет:

Отправить комментарий