четверг, 28 июня 2018 г.

«Կյանքի անիվն այս անգամ գլորվեց Նուբարաշենի գրադարան»



Ստեղծագործող Սիլվա և Սիրանուշ Մանուկյաններ քույրերին գրկաբաց ընդունեցին Նուբարաշենի գրադարանի ընթերցողները, ովքեր մեծ հետաքրքրությամբ զրույցի էին բռնվել հյուրերի հետ: Անվերջ հնչող ստեղծագործությունների, երգերի և հետաքրքիր հարց ու պատասխանի միջոցով բացահայտեցին գրող քույրերին:

Բանաստեղծուհի Սիլվա Մանուկյանը, ներկաների հետ կիսվեց իր անցյալի վառ հուշերով: Նույնիսկ պատմեց, թե ինչպե՞ս է առաջին անգամ ստեղծագործել: Ոգևորվելով երեխաների ելույթներից, ստեղծագործողն ինքը ևս ներկայացրեց իր ստեղծագործություններից և ասմունքեց հյուրընկալող ընթերցողների համար: Հանդիպման ողջ ընթացքում գրողը երեխաներին հորդորում էր՝  երբե՛ք չլքեն հայրենիքը: 

Մնան և զարգացնեն հայոց հողն ու ջուրը: Հատկանշական է նաև այն փաստը, որ գրողի աչքերում երևացին արցունքի կաթիլներ, որոնք էլ  համեստորեն թաքցնում էր  Սիլվա Մանուկյանը:
Ներկաների խնդրանքով իր ստեղծագործությունները մեծ ոգևորությամբ ներկայացրեց նաև Սիրանուշ Մանուկյանը: Խնամքով պայուսակից հանելով նոթատետրը, կարդաց իր ամենասիրելի բանաստեղծությունը:
Այնուհետև ընթերցողները գրողից պահանջեցին երկրորդ, երրորդ ստեղծագործությունները, որոնք տիկին Սիրանուշը անտրտունջ կարդում էր և ամեն գրված բառը արտաբերելիս, հիշում էր ստեղծագործության նախապատմությունը և պատմում ունկնդիրներին:

Տիկին Փառանձեմը՝ Նուբարաշենի գրադարանի տնօրենը, սիրով համաձայնել և ընդունել էր մեր հրավերը, կազմակերպելով փոքրիկ, բայց բովանդակալից հանդիպում:

Եվս մեկ անգամ ապացուցելով  ներկա հյուրերին, որ կարևոր չէ դահլիճի մեծությունը և անհամար հյուրերի շարքը, ինչպես հաճախ կազմակերպում են նմանօրինակ  հանդիպումները: Կարևորն այն է, որ ընթերցողը հանդիպի գրողին, խոսի նրա  հետ, կիսվի կարծիքներով և տվյալ օրվանից իր հետ տանի մի փոքր պատառիկ:  

Դե իսկ մենք, կողքից լուռ հետևում էինք Մանուկյան քույրերի  ոգևորված հայացքներին: Համոզված ենք, որ նրանք էլ իրենց հետ տարան անսահման հուշեր և երիտասարդ ու խանդավառ ժպիտներ:
Իսկ վերջում հայտնենք շնորհակալություն Նուբարաշենի գրադարանի տնօրենին և աշխատակցին հաճելի հանդիպման համար: Իսկ  ռեպորտաժը կցանկանայինք  ամփոփել տիկին Սիլվայի խոսքերով.





Ամառ ու աշուն ինչպե
՞ս են գալիս,
Ինչպե
՞ս են գնում,  մարդ չի նկատում,
Ինձ համար այստեղ
Ամառն էլ անգամ ձմեռ է թվում
:

Սիլվա Մանուկյանի մասին կարող եք տեսնել նաև




Նյութը պատրաստեց Արամ Խաչատրյանը /ԱՐԽԱ/

Комментариев нет:

Отправить комментарий