суббота, 16 июня 2018 г.

Փոքրիկները փայլուն հաղթանակով են վերադարձել միջագային փառատոնից



Հունիսի 15-ին Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցավ «Սուպեր սթար» միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ մասնակցում էին շուրջ 4 երկիր` 70 համարով: Հայաստանը ներկայացնում էին մի շարք պարի համույթներ, վոկալ խմբեր, անհատ կատարողներ: Միջազգային ժյուրիի խմբում էին Ռուդիկ Ղուկասյանը (Հայաստան), Նատալի Ստուարտը (Կիպրոս), Զուրաբ Բիլանիշվիլին (Վրաստան), Նինո Մամպորիան (Վրաստան):
Անհատական վոկալ բաժնում՝ մինչև 6 տարեկանների մեջ, Դավիթ Դավթյանը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը: Մինչև 9-ը տարեկանների մեջ առաջին տեղում էր Էնջի Բեջանյանը, ով ևս ներկայացնում էր Հայաստանը: 11 տարեկանների մեջ Տիգրան Գասպարյանը գրավեց երկրորդ հորիզոնականը:
Մեր մասնակիցներից էր նաև Լիլիթ Մարտիրոսյանը, ով որպես մենապարուհի փայլեց և հաղթական առաջին հորիզոնականը բերեց Հայաստան: Մրցույթ-փառատոնին մասնակցում էին նաև Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցի սաները, « MAV» ստուդիոյի սաները, ինչպես նաև «Քասախ» մշակույթի դպրոցի սաները' իրենց վոկալիստ Մերի Վիրաբյանի գլխավորությամբ: « Պրոֆ Արտ», «Հայասի», «Մարտվե» պարային համույթները իրենց ելույթներով տարբեր տարիքային խմբերում Հայաստան են բերել Գրանպրին:

Հայաստանը այս անգամ ևս ցույց տվեց, որ հաղթանակների ժամանակ բոլոր մասնակիցները միայն ու միայն լինելու են առաջին հորիզոնականներում:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զրուցեցինք «Գյուրջինյան» ընկերության տնօրեն, պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանի հետ, ով տվյալ փառատոնի ժամանակ հանդիսանում էր Դավիթ Դավթյանի, Էնջի Բեջանյանի և Լիլիթ Մարտիրոսյանի պրոդյուսերը: Ձեզ ենք ներկայացնում հատված մեր հարցազրույցից.
Լրագրող- Արփինե շնորհավորում ենք Ձեզ եռակի հաղթանակի համար, և կխնդրեինք կիսվեք Ձեր տպավորություններով:

Արփինե- Տպավորություններս ինչ խոսք բարձր են: Այս պահին ուրախությունս ավելին է, քանզի այն երեխաները, որոնք ինչ որ տեղ Հայաստանը ներկայացնելուց բացի, ներկայացնում էին նաև իմ անունը, արեցին այնպես, որ գլուխս բարձր քայլեմ: Այդ երեք օրերի ընթացքում իմ դեմքից ժպիտը երբեք չպակասեց: Ինչ որ տեղ նաև մտածում էի, որ արժե մեծամտանալ: ( հումորի տալով ժպտում է)
Լրագրող- Ի՞նչ ժանրում էին հանդես գալիս Ձեր սաները:
Արփինե- Վոկալով հանդես եկող փոքրիկներս՝ Դավիթ Դավթյանն ու Էնջի Բեջանյանը, հանդես եկան էստրադայի ժանրում: Իսկ «Light kingdom» պարային ստուդիայի սան Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացավ լատինոամերիկյան պարով: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել «Light kingdom» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մարիամ Գալստյանին և «Սոլո» վոկալ ստուդիայի ղեկավար Տաթև Քոլոզյանին մասնագիտորեն սաներիս հմտացնելու համար:
Լրագրող- Ո՞ր մասնակիցներն էին աչքի ընկնող, և ո՞ր երկրները:


Արփինե- Ասեմ, որ վրացական պարերի հանդեպ թուլություն ունեմ, և ուղղակի վայելում էի նրանց ազգային պարերը: Իսկ երգի առումով կհավելեմ, մեր Հայաստանի մասնակիցներն իրոք գերազանց ներկայացան: Ուստի ուզում եմ հատուկ նշել վոկալիստ Մերի Վիրաբյանի սաներին` ովքեր ուղղակի հրաշք էին: Իր խմբում կային և առաջին տեղ գրավված, և երկրորդ, և իհարկե գրան պրի մրցանակի արժանացած մասնակիցը՝ երգի գծով, ևս նրա աշակերտներից էր: Մեր պարի խմբերն էլ հավուր պատշաճի ներկաացան: Գրան պրին ևս պարի գծով Հայաստանինն էր:
Լրագրող- Վերջի համար ի՞նչ կհավելեք:
Արփինե- Եվ վերջի համար հավելեմ միայն, որ իրոք հպարտ եմ, որ հայ եմ: Այո մենք այս տարի ոչ միայն հաղթեցինք ազգովի, այլև շարունակում ենք հաղթանակել...

Շնորհակալություն մաղթենք Ա. Գյուրջինյանին և ցանկանանք բազում հաղթանակներ իր և մեր երկրի համար:












Комментариев нет:

Отправить комментарий